Վրաստանում գործում է ավելի քան 700 ադրբեջանական ընկերություն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Թուրնավայի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությանը:

Ըստ Մուստաֆևի, Ադրբեջանում աշխատում է ավելի քան 300 վրացական ընկերություն:

«Ադրբեջանական ընկերությունները Վրաստանում հիմնական հարկատուներն են», – ասել է Մուստաֆաևը:

Նախարարը նաև ավելացրել է, որ մինչ օրս Ադրբեջանը 3.2 միլիարդ դոլար է ներդրել Վրաստանի տնտեսության մեջ:

Ընդհանուր առմամբ, երկրների միջև առևտուրը անցած տարի կազմել է 580 միլիոն դոլար:

Նախարարը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է բոլոր ոլորտներում միջտարածաշրջանային հարաբերությունների զարգացմամբ: Իր հերթին, Վրաստանի աջակցությունը Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող նախագծերին օգնում է խորացնել երկրների միջև հարաբերությունները: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան», «Բաքու-Թբիլիսի-Էրզրում», «Հարավային գազային միջանցք», «Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագծերը դրա հաստատումն են:

Իր հերթին, Թուրնավան նշել է Վրաստանում ադրբեջանցի ձեռներեցների ներդրումների ընդլայնման ներուժը:

Այնուհետև, հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ ձեռնարկությունների բացման հարցը, ինչպես նաև վրացական շուկայում ադրբեջանական արդյունաբերության արտադրանքի թողարկումը:

Կառավարությունում «Թրենդ» գործակալությանը հայտնել են, որ Նաթիա Թուրնավան հանդիպել է նաև Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովի հետ:

Հանդիպման ընթացքում Մամեդովը նշել է, որ ավելի քան 27 տարի շարունակ ակտիվ զարգանում են երկրների միջև տնտեսական և քաղաքական հարաբերությունները:

Ադրբեջանի վարչապետը նաև նշել է, որ առաջիկայում տնտեսական հարաբերությունների զարգացման միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման կարևորությունն է:

Նյութը՝ Business Վրաստանի