Նինոծմինդայում Սամցխե-Ջավախքի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկու հոգու՝ անասուններ գողանալու համար: Այս մասին հաղորդում է Radio NOR-ը:

Անասունների գողության համար բերման են ենթարկվել Տ.Դ.-ն ծնված 1986 թ.-ին և Տ.Դ.-ն, ծնված 1978 թ.-ին:

Հանցագործությունը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում: Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ռոդիոնովկա գյուղի տարածքում գողացել են 2 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում իրավապահ մարմնի աշխատակիցները նախկինում բերման են ենթարկել նախկինում նույն հանցագործության համար դատապարտված եղբայրներին:

Խմբակային թալանի նախաքննությունը կատարվում է 177-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի «ա» ենթակետով: Հանցագործությունը պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ: