«Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) հետազոտության համաձայն, հարցվածների 49 տոկոսը համարում է, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ: 30 տոկոսը համարում է, որ չի փոխվում, իսկ 18 տոկոսը համարում է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ:

Ինչպես նշում է «Ազգային-ժողովրդավարական ինստիտուտը», վերջին 10 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշ է գրանցվել այն մարդկանց թվում, որոնք համարում են, որ Վրաստանը զարգանում է ճիշտ ուղղությամբ:

Հետազոտությունն իրականացվել է հուլիսի 13-29-ն ընկած ժամանակահատվածում, Վրաստանի մասշտաբով (բացառությամբ օկուպացված տարածքների):

NDI-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: