Լինելով «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «ADY Express» ՍՊԸ-ն, որի հիմնական գործունեությունն Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային ուղիներով բեռների նոր տեսակների ներգրավումն ու տրանսպորտավորումն է, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով փոխադրման համար ներգրավել է բեռների մի քանի նոր տեսակ: Այս մասին հայտնում է «Ազերթաջ»-ը:

Հաջող բանակցությունների շնորհիվ այս անգամ որպես փորձարկման բեռնափոխադրում Թուրքիայից Թուրքմենստան հավաքական բեռ է փոխադրվել: 12 բեռնատարներով Թուրքիա առաքված Կարսի կայարան, բեռը բեռնվել է ADY Express-ին պատկանող չորս կիսավագոնների մեջ և ուղարկվել նպատակակետ: Վրաստանում, Ախալքալաքի կայարանում, անիվները փոխելուց հետո վագոնները փոխադրվել են Ալյաթի Բաքվի միջազգային ծովային առևտրի նավահանգիստ, այնուհետև լաստանավով առաքվել են Թուրքմենբաշի նավահանգիստ:

5 օրվա ընթացքում Թուրքիայից Թուրքմենստան է փոխադրվել մոտ 220 տոննա բեռ: Սա նշանակում է տարանցման ժամանակի նվազեցումն առնվազն երկու անգամ՝ համեմատած առաքման ավանդական ձևի հետ, հաշվի առնելով ճանապարհների և սահմանների երթևեկության խտությունը: Ըստ պայմանագրի, «ADY Express»-ը այս բեռը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով կբերռնափոխադրի ընդհանուր առմամբ 50 հազար տոննա: