Բաթումիի Սև ծովի արվեստի յոթերորդ փառատոնն ավարտվեց երիտասարդ վիրտուոզների, այդ թվում՝ Անահիտ Ստելմաշովի գալա համերգով։ Միջոցառմանը ներկա էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Սեպտեմբերի 6-ին Բաթումիի դրամատիկական թատրոնում անցկացվող Միշել Սոնիի վարպետության դասին ներկա է գտնվել Անահիտ Ստելմաշովն Ախալքալաքից։ Անահիտը հիմա հենց Միշել Սոնիի մեթոդով տիրապետում է դաշնամուրային արվեստին և հազվադեպ տաղանդով, մի քանի այլ երեխաների հետ միասին նրանք Էլիսո Բոլքվաձեի «Լիրասա» հիմնադրամի և Միշել Սոնիի բարեգործական հիմնադրամի «Sos Talents»-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել։

Բաթումիի Սև ծողի արվեստի փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 5, 6 և 7-ին Միշել Սոնիի վարպետության դասը դրամատիկական թատրոնում անցկացվեց արդեն ընտրված երիտասարդ դաշնակահարների հետ։

Միշել Սոնիի վարպետական դասերը Բաթումիում Սև ծովի արվեստի փառատոնի շրջանակներում արդեն յոթերորդ տարին է ինչ անցկացվում է UNESCO-ի բարձր հովանավորությամբ։

Անահիտ Ստելմաշովը, Լիզա Մեգրելիշվիլի, Էկա Նիկոլաձե, Բարբարե Չխեիձե, Իլիա Լոմթաթիձե և Բարբարե Թաթարաձե, հենց այս վիրտուոզների դաշնամուրային նվագով էլ ավարտվել է համերգը, որին ներկա է գտնվել երկրի նախագահը։