Թբիլիսիի միակ հայկական դպրոցն այսօր ընդունեց 21 առաջին դասարանցու:

Թբիլիսիի 104 հանրային դպրոցը քաղաքում միակ հայկական դպրոցն է, որը պահպանվել է մինչև այսօր և նոր ուսումնական տարին շատ Թբիլիսահայերի համար նշվում է հենց այստեղ։ Վաղ առավոտվանից մարդաշատ ավտոբուսներ, սպիտակ վերնաշապիկներ և արդեն սկսված խցանումներ։

1

Թբիլիսիի 104 դպրոցի առաջին դասարանցիների միջոցառմանը ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, ով իր ողջույնի խոսքը հղեց նոր ուսումնական տարվա առթիվ։ Հարկ է նշել, որ Վիրահայոց թեմի առաջնորդը հենց այս դպրոցում է սովորել։

«Սիրելի երեխաներ գիտելիքը դառնում է ձեր իսկական սեփականությունը, և միակ բանը, որ ոչ մեկ չի կարողանա ձեզանից խլել, դա ձեր ձեռք բերած գիտելիքն է։ Շնորհավորելով բոլորիս այս գեղեցիկ օրվա առիթով մաղթում եմ արդյունավետ ուսումնական տարի և թող Աստծո աջը մշտապես պահապան լինի մեր հարազատ 104-րդ դպրոցին»,- ասաց իրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

dpr

Թբիլիսիի 104-րդ դպրոցն ունի մոտ 300 աշակերտ: Տնօրեն Իրինա Ժամկոչյանի խոսքով այն բավականին մեծ հաջողություններ է գրանցել անցած ուսումնական տարում։

«Անցած տարի ունեցանք 18 շրջանավարտ, որոնցից 11-ն ուսումը շարունակում են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում», – նշեց դպրոցի տնօրենը։

2

Ռիմա Մառանգոզյան