Այսօր, սեպտեմբերի 16-ին, Վրաստանի հանրակրթական դպրոցներում հնչեց դասի հրավիրող դպրոցական առաջին զանգը: Ախալքալաքի շրջանի 67 դպրոց իրենց առաջին քայլերն արեցին 616 փոքրիկներ:

Սեպտեմբերի 16-ին Ախալքալաքի փողոցներում անսովոր իրարանցում էր: Սև ու սպիտակ, կոկիկ հագնված, գեղեցիկ սանրվածքներով, ամաչկոտ հայացքներով փոքրիկները առաջին քայլերը կատարեցին դեպի դպրոցական կյանք:

Այս տարի 616 առաջին դասարանցի առաջին անգամ կհաճախեն Ախալքալաքի շրջանի 61 հանրակրթական դպրոց, մնացած 4 դպրոցն ուսումնական տարին կսկսեն առանց առաջին դասարանցիների:

Ախալքալաքի շրջանի հանրային դպրոցներում աշակերտների թիվը 2019 թվականի սեպտեմբերի սկզբին կազմում էր 7096 հոգի, այս վիճակագրության մեջ են նաև 616 առաջին դասարանցիները: 616 առաջին դասարանցիներից 340-ը տղա են, 276-ը՝ աղջիկ:

Քաղաքային դպրոցների շարքում առաջին դասարանցիների ամենամեծ թիվը ռուսական թիվ 2 հանրակրթական դպրոցում 68 է, որին հաջորդում է թիվ 4-ը՝ 64 առաջին դասարանցի, թիվ 1-ը՝ 25 հոգի, վրացական թիվ 3-ը՝ 17 առաջին դասարանցի, իսկ առաջին դասարանցիների ամենափոքր քանակը թիվ 5 դպրոցում է՝ ընդամենը 5 աշակերտ:

Մունիցիպալիտետի գյուղական դպրոցների շարքում առաջին դասարանցիների ամենամեծ թիվը Վաչիանի հանրային դպրոցում է՝ 32 հոգի, այնուհետև Դիլիսկա գյուղում, որտեղ երկու դպրոցները միասին 24 առաջին դասարանցի ունեն, Կարտիկամում՝ 18, Գոմանում՝ 16, Գումբուրդոյում՝ 15:

Միայն մեկ առաջին դասարանցի կա Մոդեգամ, Ափնիա և Հոկամ գյուղերի դպրոցներում:

Նախորդ տարվա համեմատ, այս տարի ավելի քիչ առաջին դասարանցիներ են գրնացվել: Նախորդ տարի Ախալքալաքի շրջանում գրանցվել էր 694 առաջին դասարանցի:

Այս տարի Վրաստանի դպրոցներում գրանցվել է 54,6 հազարից ավելի առաջին դասարանցի: Վրաստանի 19 դպրոցներում ուսումնական գործընթացը ելնելով վերանորոգողական աշխատանքներից, կմեկնարկի մի փոքր ուշ: