2019 թ.-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 6 տարեկանից բարձր բնակչության 84,8%-ը սեփական բջջային հեռախոս ունի, ինչը 2,3%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:

Միևնույն ժամանակ, այս ցուցանիշն աճել է 0.3 տոկոսային կետով քաղաքային բնակավայրերում, գյուղական բնակավայրերում` 4.0 տոկոսային կետով, համապատասխանաբար, կազմելով՝ 88.8 և 78.9%:

Վերջին երեք ամիսների ընթացքում ինտերնետից օգտվողների 92.8%-ը (15 և ավելի տարեկան) օգտագործել է բջջային սարք (բջջային հեռախոս, նոութբուք, պլանշետ և այլն)` անլար ինտերնետին միանալու համար:

Ըստ Գրուզստատի՝ բնակչության 60.8%-ը համակարգիչ է օգտագործել վերջին երեք ամիսների ընթացքում: Այս ցուցանիշը կանանց համար կազմում է 58,7 տոկոս, իսկ տղամարդկանց՝ 63,1 տոկոս: Այս ցուցանիշը տատանվում է կախված բնակավայրից, քաղաքային բնակավայրերում՝ 72.0%, իսկ գյուղական բնակավայրերում` 44.3%: Ըստ տարիքային խմբերի՝ ինտերնետից օգտվողների ամենամեծ մասնաբաժին է ընկել 15-29 տարեկաններին և կազմում է 84,7%: