Ախալքալաքի շրջանում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը, բայց այս փուլում հավաքում են միայն խոշոր ֆերմերները:

Խոշոր ֆերմերները շուտ են սկսում վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը, քանի որ հազիվ են հասցնում հավաքել, տեսակավորել և պահեստավորել կարտոֆիլը մինչև ցրտահարություն:

Չամդուրա գյուղից Սամվել Մուրադյանն այս տարի 60 հեկտար հողատարածքի վրա կարտոֆիլ է ցանել: Կարտոֆիլի մշակությունը գյուղացու եկամտի հիմնական աղբյուրն է:

Kandoc 1

Մեկ այլ ֆերմեր՝ Սամվելի եղբայր Անդրանիկ Մուրադյանի խոսքով՝ այս տարի եղբայրը լավ բերք ունի, բայց կարտոֆիլի գինը չի ուրախացնում կարտոֆիլ արտադրողներին:

«Հիմա կարտոֆիլի գինը 70-75 թեթրի է», – ասում է նա:

Ոմանք կարտոֆիլը վաճառում են անմիջապես դաշտից: Վաճառքի այս եղանակը առավել եկամտաբեր է, չնայած հետագայում գինը կարող է բարձրանալ, այնուամենայնիվ, ֆերմերներն այլևս ժամանակ և փող չեն վատնում ապրանքը պահելու և տեղափոխելու վրա, ինչպես նաև պետք է հաշվի առնել այն փաստը, որ չորացման գործընթացում կարտոֆիլի քաշն ահագին պակասում է:

Kandoc 3

Բերքահավաքի ժամանակաշրջանում Մուրադյանի մոտ աշխատում է տղամարդկանցից և կանանցից բաղկացած 3 բրիգադ:

Կանայք կարտոֆիլ են հավաքում, այս աշխատանքի համար նրանք օրական ստանում են 30 լարի, տղամարդիկ՝ 35 լարի: Աշխատողներն ուրախ են, որ վաստակելու հնարավորություն կա:

«Ես մի քանի տարի աշխատում եմ Մուրադյանի մոտ, շատ ուրախ եմ լավ մարդկանց մոտ աշխատելու համար, նրանք երբեք չեն վիրավորում աշխատողներին», – ասում է Աշխենը, աշխատողներից մեկը:

Kandoc 2

«Մենք տարբեր սորտի կարտոֆիլ ենք ցանել, բայց հիմնականում «Ջելլի», – ասում է Անդրանիկ Մուրադյանը:

Սամվել Մուրադյանը գոհ է ստացած բերքից: Ոմանց համար կարտոֆիլը եկամտի հիմնական աղբյուրն է, ոմանց համար՝ երկրորդական: Բոլորն էլ հուսով են, որ տարին բերքատու է:

Բրատիսլավ Իգիթխանյան