Այսօր, սեպտեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Կողմերն անդրադարձել է հայ-վրացական բարեկամական հարաբերություններին։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։

«Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Գախարիային Փաշինյանը մաղթել է հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերի: Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել և բազմապատկել այն բոլոր ձեռքբերումները, որոնք առկա են հայ-վրացական համագործակցության օրակարգում:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը վստահության քվե է ներկայացրել նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ՝ կառավարության նոր կազմին։ Նրան աջակցել են օրենսդրական մարմնում ներկայացված 150 պատգամավորներից 98–ը։ Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չէին մասնակցում. դեմ ձայն չի եղել։