Վրաստանի գլխավոր դատախազությունը «Ռուսթավի 2-ի» նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային նոր մեղադրանք է առաջադրել: Այս մասին հայտնում է Վրաստանի առաջին ալիքը:

Ինչպես նշված է դատախազության հայտարարությունում՝ Գվարամիան մեղադրվում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը պատկանող մեծ քանակությամբ սեփականության իրավունքն անօրեն վատնելու մեջ, որն իրականացվել է խմբի կողմից՝ նախնական համաձայնությամբ, ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև կոմերցիոն կաշառք և կեղծ պաշտոնական փաստաթղթի պատրաստման մեջ, որը հասցրել է կարևոր վնաս:

Դատախազության տեղեկությամբ, մեղադրանք է ներկայացվել այս հանցանքի մասնակից նաև այլ անձանց՝ Ռուսթավի 2-ի նախկին ֆինանսական տնօրեն Կախաբեր Դամենիային և Ինտերմեդիա պլյուսի տնօրեն Զուրաբ Իաշվիլուն:

Նիկա Գվարամիան, Կախաբեր Դամենիան և Զուրաբ Իաշվիլին այսօր կանչվել են Վրաստանի գլխավոր դատախազություն՝ մեղադրանքի մասին որոշումը ներկայացնելու նպատակով:

Դատարանի որոշումը կայացնելուց հետո «Ռուսթավի 2» հեռուստաընկերության սեփականատիրոջն աշխատանքից ազատելուց հետո, Նիկա Գվարամիան օգոստոսի 17-ին հիմնել է «Մթավառի արխի» հեռուստաընկերությունը: Նրա հետ միասին, այս ալիք են գնացել այն լրագրողներից շատերը, որոնք նախկինում լքել էին ընդդիմադիր հեռուստաընկերությունը: Արդեն հայտարարվել է, որ Սեպտեմբերի 9-ին Մթավառի արխին կսկսի ժամանակավոր հեռարձակում «Իբերիա» հեռուստաընկերության ստուդիայից:

«Մթավառի արխին»-ն եթերում կլինի, դուք իզուր եք տանջվում», – Գվամարիան ֆեյսբուքյան իր էջում այսպես է մեկնաբանել դատախազության կողմից նոր մեղադրանքների մասին լուրերը: