«Առողջապահության նախարարությունը պատրաստվում է համընդհանուր առողջապահության ծրագրի շրջանակներում հավասարեցնել բոլոր հիվանդանոցների սակագները»,- այս մասին հայտարարել է Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի թեկնածու Էկատերինե Տիկարաձեն՝ խորհրդարանի երեք կոմիտեների միավորված նիստին:

Նրա խոսքով, չնայած համընդհանուր առողջապահության ծրագրին, հիվանդների գրպանից վճարման ցուցանիշը գերազանցում է 20-22 տոկոսը, իսկ մասնավոր սեկտորի շահույթը գերազանցում է 35 տոկոսը:

Նախարարի թեկնածուի խոսքով, նշված տվյալները ցույց են տալիս համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը:

«Այդ պատճառով, նախարարությունը կայացրել է ֆինանսավորման մեխանիզմը փոխելու և բոլոր կլինիկաների սակագները հավասարեցնելու որոշում»,- նշել է նախարարի թեկնածուն:

Տիկարաձեն մեկնաբանում է, որ նշվածը կկարգավորի շուկան և կբարելավի սպասարկման որակը: