Ախալքալաքում նոր զբոսայգու կառուցման նախագիծը չի նախատեսում ծառատունկ: Նախապատրաստական աշխատանքների ընթացքում հատվել է 4-5 ծառ և թփեր: Ախալքալաքի սպասարկման կենտրոնը խոստանում է, որ ծառերը կտնկի զբոսայգու կառուցումից հետո՝ քաղաքի կանաչապատման նախագծերի շրջանակներում:

1

Ախալքալաքում նոր զբոսայգի կլինի

Նոր զբոսայգին տեղակայված է մայրուղու հարևանությամբ, Աղմաշենեբելի փողոցում գտնվող բազմահարկ բնակելի շենքի մոտ, 4-րդ դպրոցից ոչ հեռու: Նախկինում այս վայրում ծառեր էին, թփեր և աղբ: Նախապատրաստական աշխատանքների ընթացքում տարածքը մաքրվել է, այդ թվում ազատվել ծառերից: Նախագծի համաձայն էլ նախատեսվում է տարածքը ծածկել սալահատակներով և մարգասեզով:

Այնուամենայնիվ, զբոսայգին գտնվում է բաց երկնքի տակ և փոշոտ տեղանքում: Ծառերի և կանաչապատ տարածքի անհրաժեշտությունը շատ կարևոր է, մանավանդ, որ բարձրալեռ շրջանում այդքան էլ շատ կանաչապատ գոտիներ չկան, և օդում փոշին շատ է: Այսպիսով, բնակիչներից շատերը կասկածում են, որ նման պայմաններում հնարավոր կլինի ժամանակ անցկացնել նոր զբոսայգում:

1

Ըստ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի, հատվել է մոտ 4-5 ծառ, մնացածը՝ թփեր: Ըստ նրա, Սպասարկման կենտրոնն իր հաշվին, զբոսայգում ծառեր է տնկելու՝ քաղաքի կանաչապատման շրջանակներում: Եթե այգու շինարարությունն ավարտված լինի, եթե հնարավոր լինի ծառատունկը, ապա դա կարվի այս տարի, հակառակ դեպքում՝ հաջորդ տարի:

Հիմքի պատրաստման ուղղությամբ աշխատանքները սկսվել էին 2019 թվականի հուլիսին: Դրանք վարում էր անհատ ձեռներեց Մամիկոն Հովհաննիսյանը՝ շահելով 22 157 լարիանոց տենդերը:

Ախալքալաքի նոր զբոսայգու շինարարական աշխատանքները սկսվել են

Այգու շինարարությունն ընթացքի մեջ է, որը ֆինանսավորվում է Տեղական զարգացման խմբի (LAG) կողմից` 65%-ով, իսկ տեղական բյուջեից՝ 35%-ով: Նախագիծը և գաղափարը պատկանում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնին: Նախագծի ընդհանուր գումարը կազմում է 75 000 լարի:

Սկզբում աշխատանքներ են տարվել տեղական բյուջեից՝ հիմքը պատրաստելու ուղղությամբ: Այնուհետև աշխատանքները սկսվեցին LAG-ի հատկացրած միջոցներով՝ զբոսայգու կառուցման ուղղությամբ:

Ախալքալաքի նոր զբոսայգու հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են