Այսօր՝ սեպտեմբերի 3-ին Վրաստանի խորհրդարանում կմեկնարկի աշնանային նստաշրջանը: Աշնանային նստաշրջանի քննարկման գլխավոր թեմաներից մեկը լինելու են սահմանադրական փոփոխությունները, ինչը ենթադրում է 2020 թվականից խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով:

Սրա հետ մեկտեղ, նախքան սահմանադրական օրենքում ծրագրված փոփոխությունները խորհրդարանում քննարկելը, նախագծի համընդհանուր-ժողովրդական քննարկման մեկամսյա ընթացակարգը կմեկնարկի:

Խորհրդարանի աշնանային նստաշրջանի ընթացքում կընտրվեն գերագույն դատարանի դատավորներ: Բացի այս, խորհրդարանի աշնանային նստաշրջանի ժամանակ օրակարգում կլինեն գլխավոր դատախազի, պետական աուդիտորի և մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հաշվետվությունների լսումները, ինչը պետք է տեղի ունենար ամառային նստաշրջանի ընթացքում, սակայն հետաձգվել էր:

Խորհրդարանի նիստի բացումը նշանակված է 12:00-ին: