Վրաց-թուրքական սահմանին, Խոզապինի լճի մոտ, բնության գրկում հանգստի սիրահարների համար ավարտվում է էկո-քոթեջների շինարարությունը:

Մինչ Ջավախքի ազգային պարկ ճանապարհը, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին, անցնում է տիպիկ գյուղական տեղանքով: Ոսկեղեն ցորենի դաշտերը հմայում են իրենց գեղեցկությամբ, հետզհետե բնապատկերը փոխվում է և երևում են գալիս կարտոֆիլի կանաչ դաշտերը:

Ձիերով լծված սայլակառքերով տղամարդիկ տանում են դաշտերից հնձած տուկերը և բերքը, փոքր-ինչ այն կողմ՝ իրենց տների բակերում, կանայք մաքրում են հացահատիկի բերքը:

Որքան հեռանում ես դեպի սահմանը, այնքան ավելի քիչ հաճախականությամբ ես հանդիպում ցանքատարածությունների, դա պայմանավորված է նրանով, որ այստեղ հիմնականում անասնապահությումբ են զբաղվում:

ribaki korovi ptici

Անցնելով վերջին գյուղը՝ Կարծախը, երևում է կապուտակ լիճը: Խոզապինի լիճը հանդիսանում է ինչպես Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանը, այնպես էլ Ջավախքի ազգային պարկի մի մասը: Բոլորը կարող են գալ այստեղ, բարձրանալ թռչուններին նայելու համար նախատեսված դիտաշտարակ և հիանալ կապուտակ լճով, որը կարծես լցված լինի ադամանդներով: Միայն այս լճի ափին, թուրքական մասի կղզիներում են ձվադրում հավալուսները, ինչը եզակի է դարձնում լիճը:

Վաղորդայն ձկնորսները ձկան կարթերով ձկնորսությամբ են զբաղվում՝ հույս ունենալով հարուստ որսի: Լճափին Ազգային պարկի անտառապահի անցնող մեքենայի ձայնից հայկական ճայերի երամն իրար անցավ:

peizaj

Ափամերձ տարածքում գտնվող մի բլրի վրա, որտեղ ավարտվում է էկո-քոթեջների կառուցումը, անհրաժեշտ պայմաններ են ստեղծվում նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել լռության մեջ՝ բնության հետ առանձնացած:

xozapini 2

Քոթեջները կառուցվում են ENPARD2 նախագծի շրջանակներում՝ Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) աջակցությամբ, որն իրականացնում են Գյուղատնտեսության զարգացման դեպարտամենտը (GRDD), Վրաստանի հասարակայնության հետ կապերի ինստիտուտը (GIPA), Mercy Corps, Elva և West Cork Development Partnership գործընկեր-կազմակերպությունների հետ համատեղ:

Ծրագիրն իրականացվում է «Խթանում Ախալքալաքում գյուղի զարգացման նոր մոտեցմանը» ծրագրի շրջանակներում՝ Ջավախքի ազգային պարկի տարածքում: Նախագծի ծավալը 113,772,44 լարի է:

Դրամաշնորհը ֆինանսավորվում է Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) կողմից՝ 65%-ով, այսինքն՝ 73,951.8 լարիով: 35%-ը՝ 39820.64 լարի համաֆինանսավորումը ֆինանսավորվում է Կովկասի բնական հիմնադրամի (CNF) կողմից: Շինաշխատանքներն իրականացնում է «New Algeti» ՍՊԸ-ն:

kotej 1

okno

kotej 4

Քոթեջները փայտյա են, ուստի դրանք հողից բարձրացված են, որպեսզի խոնավություն չներծծեն: Ներսում 2 սենյակ և խոհանոց կա: Սանհանգույցը տեղակայված կլինի դրսում, այս պահին կոյուղագիծն է կառուցվում: Այստեղ կահույք էլ կլինի: Քոթեջներից օգտվելը հնարավոր կլինի որոշակի գումարի դիմաց, դեռ այդ գումարը որոշված չէ, սակայն, Ջավախքի ազգային պարկից հաստատում են, որ այն կլինի չնչին:

xozapini

Այցելուները կկարողանան գիշերել քոթեջներում, կերակուր պատրաստել և վայելել բնության հազվագյուտ բնապատկերները, զմայլվել թռչունների գեղեցկությամբ: Նախագծի հեղինակները հույս ունեն, որ քոթեջները կարևոր դեր կխաղան զբոսաշրջության զարգացման գործում: Այստեղ հույս ունեն զարգացնել ենթակառուցվածքները, զգալիորեն ավելացնել Ջավախքի զբոսաշրջային ներուժն ու գրավչությունը:

ribak ninzya

Աշնանը քոթեջները շահագործման կհանձնվեն, և ցանկացողները կկարողանան կազմակերպել իրենց խաղաղ հանգիստը:

Քրիստինե Մարաբյան