Առավոտվանից Ախալքալաքը տոնական է «հագնված» դրոշներով, փուչիկներով և ինստալյացիաներով: Քաղաքի կենտրոնում տիրում է տոնական տրամադրություն և հնչում կենդանի երաժշտություն:

Երեխաները հաճելիորեն զարմացած էին այն ատրակցիոնից, որն այգում տեղադրել էր Քութայիսիի բնակիչը: Ատրակցիոնի մոտ գոյացած հերթը մեծ է, գինն էլ՝ 3 լարի:

Ախալքալաքում գտնվող Խաս Բախչա կենտրոնական զբոսայգին մարդաշատ է: Մարդիկ քայլում են տեղի արտիստների կենդանի կատարումների ներքո, երեխաների համար փուչիկներ և քաղցրավենիք են գնում: Երեխաներին նաև ուրախացնում են մուլտհերոսների և այլ հետաքրքիր հագուստներով անիմատորներ, որոնք զբոսնում են այգով մեկ, շփվում երեխաների հետ և լուսանկարվում նրանց հետ:

Տոնին ժամանել է Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին: