Իրականացվող վերականգնողական աշխատանքների պատճառով, “էներգո-պրո ջորջիայի” բաժանորդների մի մասի համար էլեկտրոմատակարարումը կսահմանափակվի օգոստոսի 30-ին։

Բաշխման ցանցում վերականգնողական աշխատանքների պատճառով օգոստոսի 30-ին էլեկտրաէներգիայի մատակարարումը կսահմանափակվի ժամը 12։00-ից մինչև 17։00 Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումուրդո, Չամդուրա, Կիրովական, Մուրջախեթ գյուղերում և Ախալքալաք-Վաչիան մայրուղու վրա։

Ժամը 12։00-ից 17։00-ը կհոսանքազրկվի Ասպինձայի մունիցիպալիտետի Խիզաբավրա, Սարո, Նիջգորի, Ածղվիտա և Տոլոշ գյուղերը։

Ժամը 11։00-ից 18։00-ը կհոսանքազրկվի Ախալցիխեի մունիցիպալիտետի Ագարա գյուղը, իսկ ժամը
14։00-ից մինչև 17։00-ն կհոսանքազրկվի Բորժոմի մունիցիպալիտետի Քվիբիսի, Ախալդաբա, Ռվելի, Կորտանեթի, Զանավի, Վարդգինեթի և Բեշեթի գյուղերը։

Վերականգնողական աշխատանքներն ավարտելուց հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կընթանա սովորական ռեժիմով։