Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը՝ Մարիամոբան:

Այս օրը պետական տոն է և հանգստյան օր:

Տոնական պատարագ է մատուցվել Վրաստանի բոլոր գործող եկեղեցիներում: Մարիամոբա տոնին նախորդում էր երկշաբաթյա պահք՝ 14-ից 27-ը, որն ավարտվում է այսօր:

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդն այսօր տոնական պատարագ է մատուցել Սիոնիի Մայր տաճարում:

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխումը Ուղղափառ տասներկու ավագ եկեղեցական տոներից մեկն է:

Մարիամը Վրաստանում ամենատարածված անուններից մեկն է: Ըստ Վրաստանի Արդարադատության նախարարության պետական ծառայությունների զարգացման գործակալության՝ երկրում Մարիամ անունով ավելի քան 100 հազար կին կա:

Մարիամ անվանումն ունի բազում նշանակություններ: Հին հրեական լեզվից թարգմանած նշանակում է դառնության ծով, քանի որ Սբ.Մարիամի լույս աշխարհ գալու ժամանակաշրջանը հրեաների համար ծանր է եղել: Եկեղեցականները պնդում են, որ այդ անվանումը եգիպտերենից թարգմանած նշանակում է տիրուհի, Աստծո սիրեցյալ, և այս անունը համարում են աշխարհի ամենագեղեցիկ ու իր էությամբ հզոր անունը, քանի որ այս անունով աղջկան է ընտրել Աստված իր զավակի մոր համար: