Ախալքալաքում, Աղմաշենեբելիի փողոցում, ճանապարհին կուտակված կոյուղաջրերը խանգարում են վերանորոգման գործընթացին:

Բնակիչների խոսքով՝ առաջացած խնդրի պատճառը հարևանների միջև վեճ է դարձել: «Ճանապարհաշինության N1 վարչություն» ընկերության աշխատակիցները դժգոհում են, որ եթե այդ հարցը մոտ ապագայում չլուծվի, նրանք չեն կարողանա շարունակել վերանորոգման աշխատանքները:

«Ինչ-որ մեկը պետք է ուշադրություն դարձնի սրան, որպեսզի իրավիճակը շտկվի, այսպես այլևս հնարավոր չէ», – ասում է ընկերության աշխատակիցներից մեկը:

Jampa 1

«Մի քանի օր առաջ երկու հարևաններ վիճել էին իրար հետ: Հարևաններից մեկը փակել էր հարևանի կոյուղագիծը, որն անցնում է իր բակի միջով», – ասում է Աղմաշենեբելի փողոցի բնակիչներից մեկը:

Խանութների և ավտոլցակայանների սեփականատերերը դժգոհում են նաև դրա արդյունքում առաջացած ջրափոսերից: Ըստ նրանց, ճանապարհի վերանորոգումը դրա պատճառով կտևի էլ ավելի երկար:

Հարևանները, որոնք վիճել են, կտրականապես հրաժարվել են խոսել այս թեմայով, թե ով և ինչպես կհարթի այս հարցը, դեռևս անհասկանալի է մնում: