Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցված է 605 առաջին դասարանցի: Նոր ուսումնական տարվանից բոլոր առաջին դասարանցիները կստանան նեթբուքեր, բայց այս թիվը վերջնական չէ, քանի որ առաջին դասարանցիների գրանցման գործընթացը շարունակվում է:

Ըստ Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի, այս պահին նրանք ստացել են 605 նեթբուք և ուսումնական տարվա սկզբից դրանք կբաժանեն աշակերտներին:

«Այսօրվա դրությամբ գրանցված է 605 առաջին դասարանցի, բայց այդ թիվը վերջնական չէ», – ասում է Թերեզա Չիվչյանը՝ Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարը:

Նա նաև նշում է, որ նրանք, ովքեր արտասահմանում են գտնվում և դեռ չեն հասցրել գրանցվել, կարող են դա անել ժամանելուն պես, և նրանց նույնպես կտրվեեն նոութբուքեր:

Նախորդ տարվա համեմատ, այս տարի այս փուլում առաջին դասարանցիները քիչ են, անցած տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է 694 առաջին դասարանցի:

Վրաստանի դպրոցներում նեթբուքերը ամեն տարի բաժանվում են մոտավորապես 50 հազար առաջին դասարանցիների: «Իմ առաջին համակարգիչը» պետական ծրագիրը Վրաստանում սկսվել է 2010 թ.-ին: Այդ ժամանակ նեթբուքեր ստացան ընդամենը մի քանի դպրոց: Արդեն 2011-ին դրանք հայտնվեցին յուրաքանչյուր առաջին դասարանցու սեղանին:

Նեթբուքերում ներբեռնված են վրացերեն և օտար լեզուների ուսուցման զանազան ծրագրեր, ինչպես նաև մաթեմատիկայի և տրամաբանության, դպրոցական և արտադպրոցական ձեռնարկների, կրթական և ճանաչողական խաղեր:

Բրատիսլավ Իգիթխանյան