Եվրամիության և ԱՄՆ-ի պատժամիջոցները, ռուսական ռուբլու արժեզրկումը և նավթի գների անկումը. այսօրվա իրականությունը և դրա ազդեցությունը Վրաստանի ու Ռուսաստանի այլ հարևանների վրա: jnews.ge-ն այս հարցերի շուրջ հարցազրույց ունեցավ Մեծ Բրիտանիայում Վրաստանի նախկին դեսպան, քաղաքագետ Գիորգի Բադրիձեի հետ:

– Որքանո՞վ է Ռուսաստանի տնտեսական իրավիճակը պայմանավորված Արևմուտքի պատժամիջոցներով:

-Պատժամիջոցները ընդունվեցին աստիճանաբար, և առաջին փուլում դրանք ունեին ավելի սիմվոլիկ, քան տնտեսական բնույթ, քանի որ դրանք ուղղված էին ոչ թե ընդհանրապես Ռուսաստանի տնտեսության, այլ կոնկրետ պաշտոնական անձանց և որոշ բիզնես ղեկավարների ու ֆինանսական կառույցների դեմ: Հիմա պարզվեց, որ պատժամիջոցները շարունակվեցին շատ ավելի երկար, քան Ռուսաստանն էր սպասում, պատժամիջոցների տակ են ընկնում ամենահայտնի մարդիկ: Վերջերս մեծ սկանդալ տեղի ունեցավ տիկին Մատվիենկոյի, Իգոր Սեչինի հետ, հայտնի կառույցներից Մեժէկոնոմբանկը, Ռոսօբորոնէքսպորտը, ինչպես նաև այլ ռուսական տնտեսական կառույցներ, որոնք չեն վճռում ռուսական տնտեսության վիճակը ամբողջությամբ:

Ինչո՞ւ պատժամիջոցները սկսեցին զգալ սովորական ռուսական քաղաքացիները. սա արդեն պատժամիջոցներից անկախ է, քանի որ պատժամիջոցները` ինչպես ես ասացի ուղղված էին առաջին հերթին մի շարք քաղաքական անձանց ու տնտեսական կառույցների դեմ, ովքեր ունեին կապ ռազմական արտահանման և էներգետիկ համագործակցության հետ: Ռուսաստանի Կառավարությունը` որպես պատժամիջոցների, սահմանափակ խմբի այցեհրավերային սահմանափակումների պատասխան` ընդունեց կոնտրպատժամիջոցներ, որոնք արդեն ռուսական քաղաքացիների դեմ են: Օրինակ. սննդի ներմուծման ամբողջական արգելք Եվրամիությունից ու պատժամիջոցներին միացած երկրներից: Այդ ուղղակիորեն կապված է սովորական ռուսական քաղաքացիների կյանքի հետ: Ինչո՞ւ: Քանի որ առաջին հերթին զգացվում է որակով ապրանքների պակասորդ ու գները…: Այո Ռուսաստանի որոշ հարևաններ գտնում են որոշ սողանցքներ ու հանկարծ ի հայտ է գալիս բելոռուսական «կամամբեր» պանիրը կամ էլ բելառուսական ոստրե(ուստրիցա), բայց դա չի փոխում մթնոլորտը:

-Կարելի է ռուբլու արժեզրկումը ներկայացնել որպես Արևմուտքի պատժամիջոցների հետևանք:
-Ոչ ուղղակիորեն: Պատժամիջոցները կունենան տնտեսական հետևանքներ Ռուսաստանի համար: Բայց սա մոտ էլ չի նրան, ինչ տեղի է ունենում, կլինի գլոբալ մակարդակով: Ռուսաստանի գլխավոր տնտեսական հիմնախնդիրը կայանում է նրանում, որ տնտեսությունը կախված է էներգակիրների վաճառքից: Անկախության 25 տարիների ընթացքում Ռուսաստանը նեղություն չքաշեց ընդլայնել տնտեսությունը, որը մինչև այժմ կախված է նավթից, նույնիսկ 15 տարի արդյունավետ կառավարման ընթացքում, քան մինչ այդ ելցինյան ժամանակներում էր: 2015 թվականին Ռուսաստանը շարունակում է ստանալ իր եկամտի 50 տոկոսը նավթի ու գազի վաճառքից, դա ոչ նորմալ իրավիճակ է, այդ իրավիճակը բնորոշ է երրորդ աշխարհի երկրներին: Իսկ ահա արդեն ձգձգվող նավթի գների անկումը, որ նույնպես տեղի ունեցավ և որին Ռուսաստանի Կառավարությունը չէր սպասում. այ սա է գլխավոր գործոնը ռուբլու արժեզրկման, անհնար է այն արհեստականորեն պահել: Ասեմ, որ դա բնութագրական է ոչ միայն Ռուսատանին, այլ նաև այն երկրներին, որոնք հիմնականում արտահանում են էներգակիրներ, ազդեց այն Ղազախստանի և Ադրբեջանի արժույթների վրա, բայց մենք առաջին հերթին պետք է զարմանանք Ռուսաստանի իրավիճակից, քանի որ Ռուսաստանը կարծես թե պիտի ավելի զարգացած երկիր լիներ:

– Իսկ որո՞նք են նավթի գների անկման պատճառները:
– Նավթի գինը ընկնում էր նաև նախկինում, բայց դա կախված էր լինում քաղաքական ցնցումներից, բայց հիմա մենք տեսնում ենք նավթի երկարատև անկում, որը կախված է երկու գլխավոր գործոններից. դա համաշխարհային տնտեսության զարգացման արագության թուլացումն է, գլխավորապես Չինաստանում, որը համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական շարժիչն էր, քանի որ համաշխարհային տնտեսությունը սերտորեն կապված է Չինաստանի հետ: Շատ բաներ, որոնք օգտագործում է Ամերիկան և Արևմտյան Եվրոպան` արտադրվում է Չինաստանում, մյուս կողմից էլ Չինաստանը օգտագործում է էներգիայի հսկայական քանակություն ու չինական տնտեսության զարգացման տեմպի թուլացումը ունի գլոբալ հետևանքներ, որոնք համընկան Արևմտյան Եվրոպայի զարգացման շատ թույլ տեմպի հետ: ԱՄՆ-ն ավելի կայուն է զարգանում, օրինակ անցյալ տարի ՀՆԱ-ի աճը 2.7 տոկոս էր, դա ավելին է քան Արևմտյան Եվրոպայում, բայց մյուս կողմից Ռուսաստանի ՀՆԱ-ն անցյալ տարի ընկավ 2.7 տոկոսով, ընդհանրապես սա շատ բան է ասում: Ընդհանուր առմամբ միջազգային մակարդակում ՀՆԱ-ի անկման գլխավոր գործոնը սպառման նվազումն է, այն կունենա երկարատև բնույթ, քանի որ տեխնոլոգիաների զարգացման հետ միասին ի հայտ են գալիս ոչ միայն նավթի ու գազի այլընտրանքային աղբյուրներ, թերթաքարային նավթ ու գազ. իսկ նոր տեխնոլոգիաները ավելի արդյունավետ են դարձնում արտադրությունը:

– Բազմիցս կրկնվում է, որ նավթի գնի անկումը, պատժամիջոցները ու տնտեսական ճնշումները Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի ձեռքի գործն է:
– Ինչպես ես արդեն նշեցի, դրանք հստակ կերպով են ուղղված և Ուկրաինայի ագրեսիայի հետևանք են, բայց նավթի գների անկումը գլոբալ երևույթ է, իհարկե այնտեղ էլ կան որոշ արհեստական պահեր, որոնք ձեռնտու է ոչ թե ԱՄՆ-ին, այլ Սաուդյան Արաբիային: Նավթի գները սկսեցին անկում ապրել նրանից հետո, ինչ Սաուդյան Արաբիան ավելացրեց նավթի արդյունահանումը և չդանդաղեցրեց դա:

– Ինչպես կազդեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Վրաստանին ու Հարավային Կովկասին:

-Դա առաջին հերթին կազդի այն տնտեսական կապերի վրա, որոնք ավելի սերտ են, նույնիսկ Վրաստանի վրա: Օրինակ. վրացական գինու արտահանումը անցյալ տարի ընկավ 46 տոկոսով, հիմնականում այն պատճառով, որ արժեզրկվեց ռուբլին ու ռուսական շուկան չկարողացավ օգտագործել այնքան գինի, քան մինչ այդ: Կարող է ունենալ քաղաքական հետևանքներ, քանի որ երկար ժամանակ Պուտինի մոտ 90 տոկոսանոց վարկանիշը չի դիմանա, նրան անհրաժեշտ կլինի իր ընտրողներին ցույց տալ ինչ-որ հաղթանակի ոլորտ. ամենապարզը` կարող է սկսել նոր արկածախնդրություն, այդ թվում նաև Հարավային Կովկասում: Այնպես որ` Ռուսաստանի թուլացումը պարտադիր լավ նորություն չի Ռուսաստանի հարևանների համար:

Քրիստինե Մարաբյան