Մանկավարժների արհեստավարժական զարգացման ազգային կենտրոնի «Վրաց լեզուն ապագա հաջողության համար» ծրագրի շրջանակներում` այսօր Թբիլիսիում սկսվեցին վարժանքներ`մրցույթային հիմունքներով ընտրված մանկավարժ-խորհրդատուների համար, որոնք պետք է օգնեն ոչ վրացական դպրոցների մանկավարժներին մասնագիտական զարգացման տեսանկյունից:

Վարժանքները իրենց մեջ ներառում են ինչպես մասնագիտական ունակությունների ուսուցում, այնպես էլ լեզու և առարկայի ինտեգրված ուսուցման մեթոդաբանություն:

Վարժանքներից հետո` ծրագրի մասնակիցներին կուղարկեն Սամցխե-Ջավախքի, Քվեմո-Քարթլիի և Կախեթի ոչ վրացական դպրոցներ:
Վրաց լեզվի ուսուցումից բացի` մանկավարժ-խորհրդատուները կառաջարկեն վրացերենի դասընթացներ իրենց տեղաբնակ գործընկերներին ու հոգ կտանեն իրենց գործընկերների մասնագիտական զարգացման վերաբերյալ: Դա կաջակցի մանկավարժների արհեստավարժության զարգացմանը և նրանց կարիերայի աճին`տեղական մակարդակով:

«Վրաց լեզուն ապագա հաջողության համար» ծրագիրը ուղղված է պետական լեզվի ուսուցմանը Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների համար և դրա կարևոր բաղադրատարրերից է վրացալեզու մանկավարժների ուղարկում ոչ վրացական դպրոցներ:

Էդիտա Բադասյան