Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հայտնում է, որ բացահայտվել է հարկերից խուսափելու և ապօրինի եկամուտների օրինականացման փաստի առթիվ լայնածավալ քրեական սխեմա՝ շուրջ 100 միլիոն լարիի չափով: Այս մասին այսօր հայտարարել է Քննչական ծառայության հետաքննչական վարչության պետի տեղակալ Միխեիլ Օնիանին:
Օնիանին նշել է, որ հետաքննություն է իրականացվում Վրաստանի քրեական օրենսգրքի ինը հոդվածներով՝ 53 մարդու նկատմամբ, որոնցից 38-ը գտնվում են կալանքի տակ:
Պատասխանատվության ենթարկված անձանց մեծ մասը տարբեր ընկերությունների հիմնադիրներ են, տնօրեններ կամ փաստացի ղեկավարներ: Նրանց սպառնում է 9-ից 12 տարի ժամկետով ազատազրկում:
Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների՝ մեծ քանակությամբ հարկերից խուսափելու համար կատարված լայնածավալ քրեական սխեման հիմնված է եղել կեղծ փաստաթղթերի պատրաստման և օգտագործման վրա՝ ապօրինի եկամուտները օրինականացնելու համար:
Այս փուլում գործակալությունը բացահայտել է, և կարողացել է նախարգելել մինչև հարյուր միլիոն լարի չափով կեղծ ակտիվներն օգտագործելու հնարավորությունը: Հետևաբար, հաջողվել է խուսափել պետությանն այս մասշտաբի վնաս հասցնելուց:
«Անցած երեք ամիսների ընթացքում ինտենսիվ քննչական գործողությունների արդյունքում` ինը քրեական գործի շրջանակներում, օգտագործելով հարյուրավոր քննչական գործողություններ, այդ թվում` վկաների հարցաքննումներ, առգրավումներ, խուզարկություններ, գաղտնի քննչական գործողություններ, ձեռք բերված հավաստի ապացույցների հիման վրա, հարուցվել է քրեական գործ 53 մարդու առնչությամբ», – հայտարարել է Օնիանին:
Աղբյուրը՝ «Новости-Грузия»
Նման նյութեր:
Վրաստանի խորհրդարանը հաստատել է Վրաստանի 2020 թվականի պետբյուջեն, ըստ որի, 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակառուների և սոցիալապես անապահով մարդկանց կենսաթոշակները և նպաստները կավելանան:
12.12.2019 | նորություններ
Այսօր առավոտյան, ժամը 7-ին, ընդդիմությունը սկսել էր շրջափակել Վրաստանի խորհրդարանի շենքը: Ցույցը պարբերաբար ուղեկցվում էր ոստիկանության հետ բախումներով: Կան ձերբակալվածներ:
12.12.2019 | նորություններ
Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Ալգեթիի ազգային այգու բնական հուշարձանի` Դաշբաշի կիրճում բարեկարգվելու է էկոտուրիզմի ենթակառուցվածքը:
11.12.2019 | Հասարակություն
«Վրաստան — Ադրբեջան սահմանի հարակից տարածքում դեկտեմբերի 6֊ին տեղի ունեցած միջադեպի պատճառով վիրավորվել է Վրաստանի քաղաքացի, որը բուժվելու նպատակով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց»,- այս մասին…
11.12.2019 | Հասարակություն
Կենսաթոշակային գործակալության տնօրեն Լևան Սուրգուլաձեն դիմել է Վերստուգիչ հանձնաժողովին իր հրաժարականի մասին հայտարարությամբ: Նա համապատասխան հայտարարություն է արել, այսօր Կենսաթոշակային գործակալության գլխավոր գրասենյակում լրատվամիջոցների ներկայացուցիչների…
09.12.2019 | Քաղաքականություն
Բարձրալեռ Ղազբեգի և Դուշեթի մունիցիպալիտետի գյուղերի մշտական բնակիչներին դեկտեմբերի 1-ից մայիսի 15-ը, ամսական 700 մ3 բնական գազ կստանան անվճար։ Սա չի վերաբերվում բարձրալեռ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի…
09.12.2019 | Հասարակություն, Տնտեսություն
Վրաստանն ընդունել է ամերիկյան ցորենի առաջին խմբաքանակը «Պարենի առաջընթաց» ծրագրի շրջանակներում, որը վարում է Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարարությունը:
09.12.2019 | Տնտեսություն
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները պատրաստակամություն են հայտնել որոշ զիջումների գնալ ընտրական օրենսդրության բարեփոխման վերաբերյալ և մտածել բազմամանդատ ընտրատարածքների ձևավորման մասին: Այս մասին հայտարարել է…
09.12.2019 | Քաղաքականություն