Խավեթ գյուղում պրիոպլազմոզ տարածված հիվանդության պատճառով արդեն 11 կով է սատկել, իսկ 15-ը վարակված են:

Մեկ շաբաթից ավելի է Ախալքալաքի շրջանի Խավեթ գյուղում սատկում են կովերը: Գյուղացիների խոսքերով, կովերը սկսել են սատկել, երբ գյուղի վերևի մասում գտնվող «կանգնած ջրից» են ջուր խմել:

«Չորս կամ հինգ օր առաջ, գյուղի նախիրներից մեկի կովերը սկսեցին սատկել: Մենք մտածում էինք, որ խմելու ջրից է, քանի որ սատկելու հիվանդանալու դեպքերը գրանցվել են միայն այդ ջրից խմած կովերի նախիրում: Մենք անմիջապես ահազանգեցինք: Բժիշկները պրոֆիլակտիկ բուժում նշանակեցին, սկզբից ասացին ջրից կարող է լինել: Անալիզի ուղարկեցին, հիմա էլ ասում են պրիոպլազմոզ հիվանդութունն է տարածված: Պատճառը շոգ եղանակներն են», – Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Խավեթ գյուից ընտրված Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր Հրաչ Մովսեսյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ մեկ շաբաթվա ընթացքում 11 կով է սատկել, իսկ 15-18 հիվանդ են: Մովսիսյանի խոսքերով անասնաբույժերը ուրբաթ օրվանից գիրենց գյուղում են և անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում կովերին:

Տավարի պիրոպլազմոզը հիվանդություն է (լատ.՝ Piroplasma bigeuinum), որի դեպքում տավարի էրիթրոցիտներում պիրոպլազմները զարգանում են հասարակ բաժանման միջոցով։ Հիվանդությունը նկատվում է արոտային շրջանում։ Հիվանդությունն ընթանում է անասունի մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, սիրտանոթային և մարսողական համակարգերի կենսագործունեության խանգարմամբ և սակավարյունությամբ։ Ժամանակին անհրաժեշտ բուժմիջոցառումներ չձեռնարկելու դեպքում կարող է զանգվածային անկումներ գրնացվել։ Պիրոպլազմոզ հիվանդությամբ վարակվում են հիմնականում զգայունակ կենդանիները։