Այսօր, օգոստոսի 10-ին Թբիլիսիում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Ախալքալաքի մարզահամալիրի սան Գոռ Այվազյանը բացարձակ հաղթանակ տանելով մրցակցի հանդեպ դարձավ Եվրոպայի պատանիների բռնցքամարտի առաջնության չեմպիոն:

Գոռ Այվազյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Գոռն առաջին չեմպիոնն է Վրաստանից այս մրցաշարում: Բռնցքամարտի Եվրոպայի դպրոցականների միջև առաջնությունն առաջին անգամ է անցկացվում Վրաստանում, որտեղ Ախալքալաքը պատվով ներկայացնում է Գոռ Այվազյանը:

67955755_722719018193637_8403288314181844992_n

Թբիլիսիում Գոռ Այվազյանը հաղթելով Իռլանդիայի ներկայացուցչին դարձավ Եվրոպայի չեմպիոն: Նա հանդես է գալիս 41,5 կգ քաշային կարգում: Գոռի մարզիչը Գագիկ Էլիզբարյանն է:

Պարգևատրման արարողությունը կարող եք դիտել ներքևում.