Օգոստոսի 8-11-ը, Ջավախքում անցկացվում է «Ջավախք`գույների աշխարհ» պլեներ մրցույթ-փառատոնը:

Միջոցառման առաջին օրերին հայ և վրացի երիտասարդ նկարիչները Թբիլիսիից, Ախալցխայից, Ախալքալաքից, Նինոծմինդայից, Երևանից և Գյումրիից կայցելեն Ջավախքի տեսարժան վայրեր և պատմամշակութային կոթողներ (Աբուլ լեռ, Փարվանա լիճ, Թմբկա բերդ և այլն) կտավին կհանձնեն բալլադներում և բանաստեղծություններում ներկայացվող ջավախքյան չքնաղագեղ բնությունը, կմասնակցեն լավագույն վարպետների կողմից անցկացված վարպետության դասերին՝ ձեռք բերելով տեսական և գործնական խորը գիտելիքներ, կունենան արդյունավետ փորձի փոխանակում և կնպաստեն Ջավախքի մշակութային կոթողների և տեսարժան վայրերի ճանաչելիության բարձրացմանը:

Իսկ օգոստոսի 11-ին՝ ժամը 12:00-ին, Ախալցխայի Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միությունում կկայանա «Ջավախք` գույների աշխարհ» պլեներ-փառատոնի ցուցահանդես-վաճառքը, որի ընթացքում կպարգևատրվեն մրցույթի մասնակիցները և հաղթողները:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդի» համատեղ ջանքերով:

Abul