Այսօր Ախալքալաքի մարզիկների խումբը մեկնեց Հայաստան՝ մասնակցելու 7-րդ համահայկական խաղերին: 47 հոգի մեկնեցին Ախալքալաքից, մի քանի մարզիկ կմիանան հավաքականին արդեն Հայաստանում:

«Մեր մարզիկները մասնակցում են չորս մարզաձևերում` ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս և լող: Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա 17-ին, բայց եթե տղաները պարտվեն խմբային առաջին իսկ խաղերում, նրանք անձամբ կորոշեն մնալ, թե ոչ: Համահայկական խաղերը տասօրյա տոն է: Գլխավորը հաղթանակը չէ, այլ հաղորդակցումն ու ծանոթություններն աշխարհի տարբեր երկրներից մարդկանց հետ», – ասում է Զբոսաշրջության, սպորտի, երիտասարդության և գենդերային հավասարության բաժնի երկրորդ կարգի ավագ մասնագետ Հովհաննես Ամիրբեկյանը:

Թիմի առաջին խաղը՝ վոլեյբոլի հանդիպումն է, որը կկայանա վաղը` Թբիլիսիի, Գյումրիի և Երևանի ներկայացուցիչների միջև:

panarmenian2

panarmenian

pan2

pan