Վրաստանում պետական դրոշները իջեցվել են պետական գերատեսչությունների բոլոր շենքերի վրա:

Ի հիշատակ 2008-ի օգոստոսի միասնության և անկախության պայքարում զոհվածների, դրոշները իջեցվել են խորհրդարանի, նախագահական պալատի, կառավարության աշխատակազմի դիմաց և պետական կառույցների այլ շենքերի առջև: Դրոշներն իջեցվել են օգոստոսի 7-ին, ժամը 23:00-ին, և այդպես կմնան մինչև օգոստոսի 8-ի ժամը 00:00-ն:

Վրաստանում նշվում է ռուս-վրացական պատերազմի 11-րդ տարելիցը: Կառավարության և հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված ակցիաներն անցկացվում են ամբողջ երկրում:

2008 թ.-ի օգոստոսին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվեց Վրաստանի 408 քաղաքացի, այդ թվում՝ 170 զինծառայող, 14 ոստիկան և 224 քաղաքացի:

Օգոստոսյան պատերազմը փախստականներ դարձրեց Ցխինվալիի շրջանի վրացական գյուղերի 26 հազար բնակչի: Այս թիվը լրացրեց 1993-ին Աբխազիայում վրացիների էթնիկ բնաջնջման վերաբերյալ տվյալները, ինչի արդյունքում Վրաստանում փախստականների ընդհանուր թիվը արդեն կազմում է 263 598:

Պատերազմի ամենակարևոր և ծանր հետևանքը, որը փոխեց տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը. 2008-ի օգոստոսին Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց, որ Վրաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը ճանաչել է որպես անկախ պետություններ և դրանց ռազմական օգնություն է ցուցաբերում: Ի պատասխան Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ, իսկ Ցխինվալիի շրջանը և Աբխազիան պաշտոնապես հայտարարեց օկուպացված տարածքներ: