Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության համապարփակ բարեփոխումների շրջանակներում, 2020 թվականից դիմորդները միասնական ազգային քննությունները կհանձնեն նոր մոդելով՝ 4-ի փոխարեն հանձնելով 3 քննություն։

Նոր մոդելով կրճատվում է պարտադիր քննական առարկաների քանակը, 4 պարտադիր քննությունը կդառնա՝ 3, ինչպես նաև փոխվում է գնահատման ծրագիրը:

Առարկայական քննության դեպքում կստուգվի ոչ միայն փաստացի նյութի իմացությունը, այլ նաև այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսին է քննադատական մտածողությունը, տեղեկատվության համապատասխան վերամշակումը, գնահատման, տրամաբանական և փաստերով պատճառաբանության հմտությունները։

Միասնական ազգային քննության նոր մոդելով, դիմորդները երեք պարտադիր քննությունները կհանձնեն հետևյալ առարկաներից․

1. Վրաց լեզու և գրականություն

2․ Օտար լեզու

Իսկ 3-րդ քննությունը կախված կլինի ծրագրից։ Տեխնիկական և բնագիտական ուղղություններով դիմորդները՝ մաթեմատիկայի, հումանիտարը՝ պատմություն, կախված ծրագրի առանձնահատկություններից, իսկ սոցիալական և հասարակական գիտությունների ընտրության դեպքում կհանձնեն պատմություն կամ մաթեմատիկա։

ԲՈՒՀ-երը ցանկության դեպքում, չորրորդ քննությունը կսահմանեն հետևյալ առարկաների ցանկից․ կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, ընդհանուր հմտություններ, աշխարհագրություն, գրականություն, կերպարվեստ և կիրառական արվեստ, քաղաքացիական կրթություն։

Բժշկական կրթական հաստատություններում, առողջապահության կրթական ծրագրում պարտադիր չորս քննություն կլինի:

1․ Վրաց լեզու և գրականություն
2․ Օտար լեզու
3․ Կենսաբանություն
4․ Մաթեմատիկա/քիմիա/ֆիզիկա (դիմորդը ընտրում է նվազագույնը՝ մեկ)։

Մինչև 2019 թվականը ներառյալ, ստեղծագործական կրթական ծրագրում դիմորդները երեք պարտադիր քննություն և ստեղծագործական շրջայց են հանձնում։ 2020 թվականից գեղարվեստական – ստեղծագործական/սպորտային կրթական ծրագրում ընդունվելու համար ստեղծագործական շրջայցի հետ միասին դիմորդը պարտադիր պետք է հանձնի․

1․ Վրաց լեզու և գրականություն
2․ Օտար լեզու

Վրաց լեզվի նախապատրաստական կրթական ծրագրում ընդունելությունը կիրականացվի հին կանոնով։

Ուսանողների կրթաթոշակը կտրվի ըստ երեք առարկայի արդունքների։

Սեպտոմբերի կեսերից դիմորդների համար հայտնի կդառնա, թե որ հավելյալ առարկան պետք է հանձնեն հատուկ կրթական ծրագրով ընդունելության համար։

Ռիմա Մառանգոզյան