Օգոստոսի 6-ին, Ախալքալաքի քաղաքապետարանում, իշխող կուսակցության պատգամավոր Հենզել Մկոյանը հանդիպեց վոլեյբոլի երիտասարդական հավաքականի հետ, որը պետք է մասնակցի Համահայկական խաղերին, և նրանց ներկայացրեց քաղաքը վերազինելու նոր նախագիծ:

Հանդիպմանը մասնակցում էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և քաղաքապետարանի այլ աշխատակիցներ:

Ըստ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի, երիտասարդների և հյուրերի համար, Ախալքալաքի երիտասարդ բնակիչների խնդրանքով, կգործի մարզական հանգստի նոր գոտի, որը կներառի ինչպես «Տավշանկան», այնպես էլ Ճգնավոր մատուռը: Տեղի իշխանությունները պլանավորում են մոտ ապագայում գտնել ֆինանսավորում ծրագրի կազմման համար, այնուհետև տեղական բյուջեում ֆինանսավորում գտնել այս ծրագրի իրականացման համար:

Նախատեսվում է կառուցել հեծանվային ուղի՝ ցուցիչներով, որտեղ կնշվեն հանգստի վայրերը:

Հեծանվային ուղին կսկսվի Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղու խաչմերուկից` Ախալքալաքի Սամցխե-Ջավախքի համալսարան տանող ճանապարհից: Նախատեսվում է համալսարանից սկսած ճանապարհն ասֆալտապատել «Տավշանկայով» (Պոդոյի քար)՝ հասցնելով դեպի Բավրա գյուղ տանող ասֆալտապատ ճանապարհը: Հնարավորության դեպքում Ճգնավոր մատուռը կներառվի հանգստի գոտում: Էնզել Մկոյանի խոսքով՝ հանգստի գոտու կազմակերպումը չի ավարտվի միայն ասֆալտապատմամբ, կլինի հեծանվային ուղի, ուժեղ լուսավորություն, անվտանգության տեսախցիկներ, Wi-Fi, նստարաններ և ջրի շատրվաններ: Ծրագիրն ուղղված է վազքով և սպորտով զբաղվող Ախալքալաքի բնակիչների համար, ինչպես նաև հեծանվավազքի և առհասարակ սպորտի խթանմանը:

«Երեկ ժամանել են մեր մեծամասնական պատգամավորները, բացի այդ 10 օր առաջ տեղի է ունեցել կառավարության նիստ: Այս տարի շինարարական աշխատանքները շատ են, քան նախորդ տարիներում: Ավելացվել են դպրոցներ, ավելի շատ ասֆալտապատ ճանապարհներ, բուժկետեր, բայց 2020-ին մենք՝ մեր թիմի, կուսակցության հետ միասին որոշեցինք, որ երկու անգամ ավելի շատ աշխատանքներ կլինեն, օրինակ՝ ճանապարհաշինական, ջրամատակարարման, մանկապարտեզներ, դպրոցներ: Առաջարկեք լավ գաղափարներ, կազմենք նախագծեր: Ճիշտ է, նախագծերի համար էլ գումար է հարկավոր, բայց երեկ ինձ հուշեցին, որ մենք կարող ենք դիմել և վարկեր վերցնել նախագծերի համար, իսկ աշնանն այս նախագծերը զարգացնենք», – ասել է Հենզել Մկոյանը:

Տեղական իշխանությունները բաց կլինեն տեղի ակտիվ բնակիչների, հատկապես երիտասարդների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի բոլոր առաջարկությունների համար: