Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության և կենսաբանության քննությունների արդյունքները։

Ինչպես նշված է կայքէջում, համակարգ մուտք գործելու համար դիմորդը պետք է համապատասխան դաշտում նշի անձնական համարը և նույնականացման համարը: Արդյունքների հետ միասին տեղադրված կլինի դիմորդների աշխատանքի պատճենը և ստացած միավորը:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը միասնական ազգային քննությունների արդյունքների հրապարակումը սկսել է հուլիսի 31-ից՝ ընդհանուր ունակությունների քննությունով։