Բրիտանական բանակում հատուկ ստորաբաժանում է ստեղծվել սոցիալական ցանցերում Ռուսաստանի գործողությունների դեմ:

Տեղեկատվական պատերազմին պատրաստված, այսպես կոչված, ստորաբաժանման խնդիրն է ազդել Միացյալ Թագավորության հակառակորդների վրա:

Ըստ Telegraph-ի, նոր ստորաբաժանումը կպատասխանի սոցիալական ցանցերում հարձակումներին և իրականացնելու է պատասխան հարձակումներ:

Ըստ Մեծ Բրիտանիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Այվան Ջոնսի, նոր ստորաբաժանումը գործելու է Ռուսաստանի ապակառուցողական գործողությունների և տեխնոլոգիական առաջադեմ ահաբեկչական խմբավորումների սպառնալիքների դեմ: