«Տավշանկա» ճամբարի անցկացման համար հայտարարվեց կրկնակի տենդեր, այժմ ընթանում է ընտրության եւ գնահատման գործընթացը: Այս անգամ տենդերին մասնակցեց մեկ այլ անհատ ձեռնարկատեր եւ հաղթեց:

Այն բանից հետո, երբ գնորդն առաջին անգամ նախնական գինը իջեցրել էր 90,2% -ով, մունիցիպալիտետը գնումը հայտարարեց չկայացած և հայտարարեց նոր հեշտացված տենդեր: Առաջին անգամ ճամբարի տենդերին մասնակցել էր ընդամենը մեկ անհատ ձեռնարկատեր՝ Գրիշա Ավետիսյանը և շահել այն: Կրկնակի տենդերը հայտարարվել էր պարզեցված եղանակով, որին կրկին մասնակցել է մեկ ձեռնարկատեր՝ Մարգարիտ Խանախյանը, ով շահել է այն 23 942 լարիով: Սկզբնական գումարը եղել է 25 423 լարի:

«Տավշանկա» ճամբարն արդեն 12 տարի է երեխաների համար գործում է ամառային արձակուրդներին:

Նշենք, որ այս տարիների ընթացքում ճամբարի աշխատանքում եւ կազմակերպման մեջ գրեթե ոչինչ չի փոխվել, չհաշված այն փաստը, որ այս տարի մեկ հոսքը կտևի ոչ թե 15, այլ 10 օր, եւ ընդամենը կլինի 3 հոսք: Երեխաների ընդհանուր թիվը, ովքեր կկարողանան «Տավշանկա» ճամբարում այս տարի հանգստանալ 300 հոգի է: Երեխաները հավաքվում են քաղաքի կենտրոնում, ավտոբուսով նրանց տեղափոխում են «Տավշանկա» հանգստի գոտի, որտեղ երեխաներն իրենց օրը անցկացնում են խաղալով, սովորելով: Ճամբարը նաև ապահովում է նրանց մեկանգամյա սնունդով:

Քաղաքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի բաժնում ընթանում է «Տավշանկա» ճամբարին մասնակցել ցանկացող երեխաների գրանցումը:

Շուշան Շիրինյան