Ախալքալաքի բնակլիմայական պայմանները համապատասխանում են գարու հատուկ տեսակ աճեցնելու համար, որից պատրաստում են գարեջրի հումք` ածիկ, բացի այդ այս հացահատիկային տեսակը արդյունավետ է ցանքաշրջանառության համար կարտոֆիլից հետո, այս մասին ասում են ֆերմերները, ովքեր մշակում են նոր հացահատիկայինի տեսակը Ախալքալաքում:

Ախալքալաքի շրջանում դեռ 2008 թվականից ներկրվում էին գարու մի քանի տեսակներ Չեխիայի Հանրապետությունից: Անհրաժեշտ էր փորձարկել դրանք որպեսզի որոշել, թե ներկրած գարու տեսականուց, որը կաճի բարձրալեռնային շրջանում և որն է ավելի անհրաժեշտ ածիկի` գարեջրի հումքի պատրաստման համար: Այս ողջ տարիների ընթացքում իրականացվել է փորձնական աճեցում, մոնիտորինգ, այդ թվում նաև նոր տեսակների սելեկցիոն աշխատանքներ:

«Ջավ-ալիա» (ջավախքյան ածիկ) կոոպերատիվը զբաղվում է ածիկի ներկրմամբ և աճեցմամբ: Կոոպերատիվի անդամ կարող է դառնալ ցանկացած ֆերմեր, ով տնտեսական գործունեություն է ծավալում այս ուղղությամբ: Կոոպերատիվը մասնագիտացած է նաև այլ մշակաբույսերի աճեցման մեջ, սակայն հիմնականում զբաղվում է ածիկի հումքի աճեցմամբ:

«Հհեռանկարները հաշվի առնելով, Վրաստանում պլանավորվում է ածիկի եփման կայանի կառուցումը: Իսկ դա նշանակում է կլինեն նոր աշխատատեղեր, և կկրճատվի աշխատանքային միգրացիայի հոսքը դեպի արտերկիր: Դրա հետ մեկտեղ կա բոլոր հիմքերը համարելու, որ հանրահայտ ախալքալաքի կարտոֆիլի կողքին, ոչ պակաս հանրահայտ կլինի ախալքալաքի գարուց պատրաստված ածիկը», – պատմում է կոոպերատիվի անդամ` Միխաիլ Կոլիկիդին:

Այս տարի մեծացվել են ցանքատարածքները, և ցանվել է 10 հեկտար Չեխիայի Հանրապետությունից բերված սերմացուներ, արդեն փորձված գարու տարատեսակներ:

«10 հեկտարից միջինը ստացանք է 3,5- 3,8 տոննա ածիկ: Այդպիսի արդյունքը այս փուլում համարվում է անշահավետ, քանի որ հողը, որի վրա վերամշակվում է ածիկը, վարձակալությամբ է վերցվել, 1000 լարի մեկ հեկտարի համար գնով: Եթե հողը սեփական լինի, այն շահավետ է, բայց հողի համար շատ մեծ գումար է վճարվել, – բացատրում է կոոպերատիվի մեկ այլ անդամ Մախարե Մացուկատովը, ավելացնելով, – ածիկի նմուշները, որոնք մենք ստացել ենք ուղղարկված են Չեխիայի հանրապետություն լաբորատոր փորձաքննության համար, որպեսզի իմանանք, արդյոք Ջավախքում աճեցված ածիկը համապատասխանում է գարեջուր պատրաստելու համար: Ըստ նախնական արդյունքների Ախալքալաքի ածիկը համապատասխանումը է և գնելու արժեքը կկազմի 1 կգ-ի համար 50 թեթրի»:

Ըստ ֆերմեր-փորձագետների, ածիկի վաճառքի շուկան շատ մեծ է, այս պահին Վրաստանի գարեջրագործերը հիմնականում գնում են գարեջրի հումքը տարբեր երկրներից: Դա այն պատճառով է որ, Վրաստանում չի աճեցվում ածիկ գարեջրի արտադրության համար, քանի որ չկա ածիկի եփման արտադրամասեր, և հակառակը:

Ածիկի աճեցմամբ զբաղվել են ոչ միայն հացահատիկային մշակաբույսեր աճեցնող ֆերմերներ, այլ նաև կարտոֆիլ աճեցնողները: Ըստ նրանց, բացի այն փաստից, որ Վրաստանում կա ածիկի պահանջարկ, այս հացահատիկային մշակաբույսը արդյունավետ է ցանքաշրջանառության համար կարտոֆիլից հետո:

«Մենք ուզում ենք կարտոֆիլագործներին առաջարկել ցանքաշրջանառության այլընտրանքային մշակաբույս` տարեկանի կամ գարի(ածիկի տեսակ), որպեսզի հաջորդ տարի կարտոֆիլից հետո մշակեն ածիկ», – ասում է Մախարե Մացուկատովը:

Քրիստինե Մարաբյան