Վրաստանի Անվճար իրավաբանական օգնության ծառայության տնօրեն Ռաժդեն Կուպրաշվիլին ներկայացրեց անվճար պետական իրավաբանական օգնության ընդլայնված ծրագիրը եւ կոչ արեց բոլոր կարեւոր որոշումներից եւ քայլերից առաջ խորհրդատվություն ստանալ:

Երեկ, քաղաքապետարանի նիստերի դահլիճում Անվճար իրավաբանական օգնության ծառայության տնօրեն Ռաժեն Կուպրաշվիլին պետական հիմնարկների աշխատակիցներին, պատգամավորներին, դպրոցի տնօրեններին, և գյուղի լիազորներին ներկայացրեց ծառայության աշխատանքը:

Իրավաբանական օգնության կենտրոնը Ախալքալաքում գործում է վաղուց: Ներկայումս Ախալքալաքի կենտրոնի իրավաբան-խորհրդատուն է Ինգա Գվարամաձեն:

Ռաժդեն Կուպրաշվիլին ասաց, որ նրանց կարող են դիմել ցանկացած հարցով, եւ ոչ միայն սոցիալապես անապահով քաղաքացիները: Ըստ նրա, բոլորը կարող են անվճար, որակով իրավաբանական օգնություն ստանալ:

«Բոլոր տեսակի բռնությունների, բիզնեսի ստեղծման, հողերի եւ տների գրանցման, քաղաքացիության հարցերի, առողջության՝ անվճար դեղորայք ստանալու, մինչ բանկերից վարկեր վերցնելը և այլ հարցերով կարող եք դիմել մեզ: Յուրաքանչյուր ոք պետք է իրավաբանական խորհրդատվություն ստանա եւ դրանից հետո կատարի հաջորդ քայլը: Մենք պատրաստ ենք օգնել Ձեզ », – ասաց Ռաժդեն Կուպրաշվիլին:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետների դատախազ՝ Վասիլ Օսիձեն ընդգծելով իրավաբանական խորհրդատվության կարեւորության մասին:

Շուշան Շիրինյան