Արդեն 8-րդ տարին է, ինչ Ախալքալաքում իրականացվում է «Ջավախք» ճամբարի ծրագիրը: Հարյուրավոր երեխաներ 10 օր շարունակ իրենց ամառային հանգիստն են ացնկացնում այս ճամբարում:

Արդեն 8-րդ տարին է, որ սփյուռքից ջոկատավարներ են գալիս Ջավախք և տարբեր շրջաններում հարյուրավոր երեխաների հետ աշխատում են սովորեցնելով երգեր, պարեր և ապահովելով ուրախ տրամադրություն։

camp2

«Ջավախք» ճամբարի ծրագիրը Հայ Օգնության միության ծրագիրն է, և Վրաստանում իրականացվում է ՎՀՕՄ-ի օժանդակությամբ: Առաջին տարին Ջավախքի ճամբար ծրագիրն կազմակերպվել է միայն Ախալցխայում և Ախալքալաքում: Իսկ այսօր արդեն ծրագրի շրջանակները ընդարձակվել են հասնելով Նինոծմինդա և Ծալկա:

«Առաջին տարիներին ճամբարականների թիվը հասնում էր մինչև 100-120-ի, այսօր յուրաքանչյուր շրջանում այդ թիվը հանսում է մինչև 170-ի: Չորս տարի անընդմեջ կազմակերպել ենք նաև Ծալկայի շրջանում, փաստորեն մենք 4 շրջաններում ունեցել ենք ճամբարբներ: Այս ճամբարն ունեցել է և ունի մի նպատակ՝ ջավախքցի երեխայի հետ կազմակերպել ուսումնադաստիարակչական ճամբար՝ մշակութային ու կրթական ծրագրերով»,- ասաց Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի ղեկավար Կարինե Թադևոսյանը:

camp1

Վերջինս նշում է, որ ճամբարի գլխավոր բաղկացուցիչն է Ջավախքի երեխաների և սփյուռքահայերի կապը, շփումը, որն արդեն բարեկամական կապերի է վերածվել:

Ճամբարականների առօրյան հագեցած է հայկական ազգագրական երգերի ու պարերի ուսուցմամբ, մարմնամարզական ամենատարբեր խաղերով: Յուրաքանչյուր տարի ճամբարի փակումը կայանում է հաշվետու համերգային ծրագրով, որտեղ երեխաները ներկայացնում են իրենց ճամբարական օրերի ընթացքում ձեռք բերած գիտելիքները: Ջավախք ճամբարի հաշվետու համերգը Ախալքալաքում տեղի կունենա հուլիսի 26-ին: