2015 թվականի սեպտեմբերին Վրաստանում տարիքային կենսաթոշակը կկազմի 160 լարի($68), ինչը 10 լարիով ավել է, քան եղել է մինչև հիմա, բայց փորձագետների գնահատմամբ, հաշվի առնելով արժեզրկման 5%, իրական ավելացումը ստացվում է 2,5 լարի:

Այսօրվանից, կենսաթոշակառուները կստանան լրացուցիչ 10 լարի(մոտ ԱՄՆ 4 դոլար), և կենսաթոշակը կկազմի 160 լարի: Այս մասին օգոստոսի 31-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Առողջապահության նախարարի տեղակալ Զազա Սոփրոմաձեն:

«Այսինքն սեպտեմբերի 15-ից, երբ կսկսվի կենսաթոշակների բաժանումը, բոլոր տարիքային կենսաթոշակառուները կստանան արդեն ավելացած կենսաթոշակ՝ 160 լարի: Ինչ վերաբերում է կենսաթոշակների ավելացմանը, ընդհանուր առումով այն կազմում է 30 միլիոն լարի այս տարվա ընթացքում, ինչը արդեն նախատեսված է երկրի պետական բյուջեում, հետևաբար, սեպեմբեր ամսից այդ միջոցները կտրվեն առանց խնդիրների», – ասում է Սոպրոմաձեն:

Սակայն ըստ վրացական տնտեսության ոլորտի փորձագետների, այս ավելացումը արժեզրկման ֆոնի վրա երկրում չնչին է: Նրանց կարծիքով, եթե հաշվի առնենք այն, որ արժեզրկումը երկրում վերջին ժամանակներս կազմում է 3-5%, կենսաթոշակների ավելացումը 10 լարիով, կուտի արժեզրկումը: Եթե վերցնենք արժեզրկման 5 %-ը (այսօրվա առավելագույնը) 150 լարիից կստացվի 7,5 լարի: Այսինքն կենսաթոշակը կմեծանա 10 լարիով, որից 7,5 լարին կտանի արժեզրկումը:

«Բայց կա նաև մեկ այլ կողմ, եթե կենսաթոշակը չավելանար 10 լարիով, այդ դեպքում արժեզրկումը կտաներ 150 լարիից, ու կենսաթոշակառուների վիճակը ավելի կդժվարանար, կհայտնվեին ավելի դժվար իրավիճակում»:

Փորձագետների կարծիքով, պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ տարվա վերջին 4 ամիսներին կենսաթոշակի 10 լարիով ավելացումը, պահանջում է լրացուցիչ 30 միլիոն լարի, այսինքն տարվա կտրվածքով 120 միլիոն լարի:

«Ցավոք սրտի Վրաստանը չունի այդ տեսակ ճոխության հնարավորություն: Օրինակ, եթե կենսաթոշակը ավելացվեր 50 լարիով, այդ դեպքում բյուջեին կպահանջվեր լրացուցիչ 600-650 միլիոն լարի, ինչը ֆիզիկապես չկա», – ասում է փորձագետը:

Էդիտա Բադասյան