Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ընթացող ցույցերը՝ Վրաստանի ՆԳ նախարարի հրաժարականի պահանջով կշարունակվեն այլ ձևաչափով:

Ակցիայի կազմակերպիչները հայտարարում են, որ առցանց հաղորդումները կներկայացնեն հասարակությանը` խորհրդարանի հարակից տարածքից:

Երեկ, բողոքի 32-րդ օրը, ելույթներին զուգահեռ կազմակերպվել էր ֆլի-մարկետ, որտեղ շուրջ 40 սթարթափերներ վաճառքի էին հանել իրենց արտադրանքը:

Կազմակերպիչների խոսքերով, հասույթի մի մասը կուղղվի ակցիայի կազմակերպմանը:

Հիշեցնենք, որ ամեն օր անցկացվող ցույցերի ժամանակ հասարակության մի մասը պահանջում է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Այս պահանջը օրակարգ մտավ հունիսի 20-21-ին տեղի ունեցած դեպքերից հետո` հանրահավաքի արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով ցրումից հետո: