Երեկ, Ասպինձայի մունիցիպալիտետի Ռուսթավի գյուղում հանկարծակի կերպով փլուզվել էր հողը՝ ձևավորվելով խորը անցք: Գյուղացիների խոսքերով, անցքը գոյացել է «Ասպինձա ՀԷԿ-ի» համար 150 մ խորությամբ փորված թունելի վրա:

Դեպքի վայրում են եղել շինարարական ընկերության աշխատակիցները, նրանք փորձել են փոսը լցնել հողով, բայց ինչ-որ պահի նրանք կանգ են առել:

3

Երեկ, Ռուսթավի գյուղի մոտակայքում հայտնաբերված անցքի շրջակայքում, այսօր հավաքվել էին բազմաթիվ մարդիկ և տեխնիկա: Անցքը շրջափակվել էր և դրան մոտենալ թույլ չէին տալիս:

Գյուղի բնակիչները, ովքեր աշխատում էին մոտակայքում, վախենում էին, որ անցքը կմեծանա և նրանք կհայտնվեն դրա մեջ: Նրանք, ովքեր եկել էին, իրենց հետ բերել էին հող անցքը լցնելու համար, սակայն մի քիչ լցնելուց հետո՝ դադարեցրին:

2

Տեղում աշխատանքներ իրականացնողները հրաժարվեցին ներկայանալ և նույնիսկ չասացին, թե որ ընկերությունն են իրենք ներկայացնում: Նրանք նաև չպատասխանեցին մեր հարցերին, թե ինչից է գոյացել փոսը և ինչ են պատրաստվում անել:

1

Սակայն գյուղացիները մեզ ասացին, որ անցքը առաջացել է «Ասպինձա ՀԷԿ»-ի թունելի վերևում: Թունելը անցկացված է մինչև Ռուսթավի գյուղ: Ըստ բնակիչների` Ռուսթավի գյուղում թունելի կառուցումից հետո խմելու ջուր չունեն:

Jnews-ը կփորձի պարզել, թե ինչից է առաջացել գ. Ռուսթավիում անցքը և ինչ են անելու: