Հուլիսի 18-ին, Նինոծմինդա քաղաքում, Խանչալի լճի ափին, նկարահանվել են վրաց երգչուհի Թեոնա Սեսխլաձեի նոր տեսահոլովակի առաջին կադրերը:

Այս տեսահոլովակում նկարահանվում է նրա դուստրը՝ Ինգա Թուրմանիձեն:

Նինոծմինդա քաղաքում Ինգա Թուրմանիձեի մասնակցությամբ առաջին կադրերը դրոն-տեսախցիկով նկարահանել է Վահե Իրիցյանը:

Ինչպես մեզ պատմեց երգչուհի Թեոնա Սեսխլաձեն, այս տեսահոլովակը նա ցանկանում է նկարահանել Վրաստանի գեղեցիկ ֆոնի վրա, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի մեր երկրի գեղեցկությունը: Նինոծմինդայում բնությունը շատ գեղեցիկ է, ուստի առաջին կադրերը սկսել են նկարահանել հենց այստեղից:

Ըստ Սեսխլաձեի, այս տեսահոլովակում այլ հերոսներ էլ են նկարահանվելու: Նկարահանումները տեղի կունենան Նինոծմինդայում, Ախալցիխեում, Ծալկայում, Բաթումում եւ այլ գեղատեսիլ անկյուններում:

Երկրպագուները տեսահոլովակը կարող են դիտել այս տարվա օգոստոսի վերջին:

Նյութը՝ NOR.GE-ից