Մոսկվան կրկին չի բացառում Վրաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի վերացման հնարավորությունը, – հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վրաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու հարցը գտնվել և գտնվում է Ռուսաստանի քաղաքական ղեկավարության քննարկման շրջանակներում: Կարծում եմ, Թբիլիսիի իրական քայլերն՝ ուղղված մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորմանը, կարող են այն վերադարձնել երկկողմանի օրակարգ», – Կարասինի խոսքերը մեջբերում է «Известия» թերթը: