Հանրային դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման գործընթացը ավարտվել է: Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններում գտնվող 10 դպրոց մնացել են առանց առաջին դասարանցիների։

Հանրային դպրոցների առաջին դասարանցիները պետության կողմից ավանդաբար նվեր կստանան համակարգիչ ու ձեռնարկներ։

EDU.ARIS.GE-ի տեղեկատվությամբ, ըստ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի, 2019 թվականի հուլիսի 6-ի տվյալներով, 2019-20 կրթական տարվա առաջին դասարանցիների գրանցման ավարտից հետո հայտնի է, որ գրանցվել է 53 506 երեխա, այստեղից հանրային դպրոցներում՝ 47 563, հետևաբար մասնավոր դպրոցներում՝ 5 943 երեխա։

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը տրամադրել է 108 հանրային դպրոցների ցուցակ, որտեղ 2019-20 ուսումնական տարվա համար ոչ մի առաջին դասարանցի չի գրանցվել։ Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններում գտնվող 10 դպրոց մնացել են առանց առաջին դասարանցիների։ Լեռնային Աջարիայում տարբեր մունիցիպալիտետների 18 դպրոցներում ոչ մի երեխա չի գրանցվել։ Առանց առաջին դասարանցիների է մնացել նաև Ցագերիի շրջանի 9 հանրային դպրոց և այլն։

ՊԵտության մասշտաբով շատ է այն դպրոցների թիվը, սրտեղ այս տարի ընդամենը 10 առաջին դասարանցի է գրանցվել։