Այսօր, հուլիսի 16-ին, «Գրանդ Մուր» հյուրանոցում, Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտի (GIPA) նախագծերի մասնակիցները կազմակերպել էին ֆիլմի դիտում և քննարկում՝ Ջավախքում գրադարանների վիճակի վերաբերյալ:

Միջոցառումը սկսվեց «Գրադարան» կարճ տեսանյութի ցուցադրությամբ, որը նկարահանվել էր Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտի (GIPA) նախագծի մասնակիցների կողմից: Տեսահոլովակում, որը նկարահանվել էր Նինոծմինդայի քաղաքային գրադարանում, հերոս գրադարանավարները ցույց են տալիս իրենց ամենօրյա աշխատանքը: Տեսանյությում պատկերված է Նինոծմինդայի գրադարանում առկա խնդիրների ողջ սպեկտրը և Ջավախքի բոլոր գրադարաններին բնորոշ խնդիրները, սկսած սենյակի վատ վիճակից, ավարտած փոքրիկ բյուջեով և գրքերի ֆոնդով:

GIPA

Biblioteka 2

Տեսահոլովակը ցուցադրելուց հետո, հիմնականում 14-17 տարեկան ուսանողները, սկսեցին քննարկումներն այն մասին, թե ինչու գրադարանները չեն հետաքրքրում երիտասարդ սերնդին: Երիտասարդները պատմում էին իրենց տեսակետի մասին, թե ինչու գրադարանները հեղինակություն չեն վայելում իրենց սերնդակիցների շրջանում, խոսում էին նոր, էլեկտրոնային գրքերի հնարավորությունների մասին: Այնուհետեւ Նինոծմինդայի քաղաքային գրադարանի տնօրենը պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին: Հարցերը վերաբերում էին շենքային պայմաններին, նախագծերին, գրադարանային ֆոնդին և գրադարանի բյուջեին, նաև հայերեն գրքերին և շատ այլ հարցերի:

disskuss

Քննարկումից հետո ուսանողները հաճելիորեն զարմացրեցին հավաքվածներին: Քննարկման 5 ամենաակտիվ մասնակիցները հնարավորություն ստացան օգտվել էլեկտրոնային գրադարանից անվճար: Բացի այդ, Նինոծմինդայի քաղաքային գրադարանը նվեր ստացավ «National Geographic»-ի գույնզգույն հրատարակությունների փաթեթներ:

Nationa Geografik

Նմանատիպ միջոցառումներ են նախատեսվում նաև Ջավախքի որոշ գյուղերում: Միջոցառումը կազմակերպվել էր «GIPA MEDIA LAB» ծրագրի «Մուլտիմեդիա հմտություններ բազմամշակութային հասարակության և երկրի համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է USDEP-ի և Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից:

Քրիստինե Մարաբյան