Ռուսաստանի Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները դժվար թե վերականգնվի ներկայիս Վրաստանի կառավարության օրոք:

«Մտածում եմ, որ հարաբերություններն աստիճանաբար կվերականգնվեն, դժվար թե դա լինի Վրաստանի ներկայիս ղեկավարության ժամանակ… Հարաբերությունները բարդ են, այնուամենայնիվ, չպետք է խորացնենք, չնայած այս բոլոր միջադեպերին, տարածենք լավն ու բարին»,- ասել է Սլուցսկին: