Jnews.ge-ը 2020 թ. Խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգի և առաջիկա ընտրությունների հետ կապված իրավիճակի, սահմանադրական փոփոխությունների և այլնի մասին զրուցել է «Քաղաքացիական շարժում – Բազմազգ Վրաստան»-ի նախագահ Առնոլդ Ստեփանյանի հետ:

Մասսայական բողոքների արդյունքում Վրաստանում որոշվեց 4 տարի շուտ անցնել համամասնական ընտրակարգի: Ի՞նչ է այս համակարգը իրենից ներկայացնում:

– Խոսքը վերաբերում է նրան, որ 2020 թ.-ին ընտրությունները կանցնեն միայն համամասնական ընտրակարգով: Համամասնական նշանակում է միայն ցուցակների համաձայն` առանց սահմանափակող տոկոսի, բայց դա նշանակում է այն, որ, այնուամենայնիվ, մեկ անձին անցկացնելու համար պետք է հավաքել ձայների 0,67%-ը: Եթե հետևնք ընտրողների թվին նախորդ ընտրությունների ժամանակ, դա մոտ 14-15 հազար մարդ է: Այս դեպքում հնարավորություններ են բացվում փոքր կուսակցությունների համար: Ըստ կանխատեսումների, ընտրություններից հետո խորհրդարանում կլինի կոալիցիոն կառավարություն, այնտեղ շատ կուսակցություններ կանցնեն: Այսինքն, ոչ մի կուսակցություն չի ունենա սահմանադրական մեծամասնություն:

Այս դեպքում կեղծումների միջոցով հնարավոր է կոալիցիոն մեծամասնության հասնել:

– Կարծում եմ, զրոյական ընտրաշեմի դեպքում, կան շատ շահագրգիռ խաղացողներ` խորհրդարան մտնելու համար… Ամենակարեւորը, խորհրդարան մտնելու հնարավորություն տեսնողները: Պայքարը, մրցակցությունը այնքան բարձր կլինի, որ ուշադրությունը բոլորովին այլ կլինի, եւ, համապատասխանաբար, այդ ժամանակ այն ուժը, որը կարող է կեղծել ընտրությունները, տեսականորեն ավելի զգույշ կմոտենա սրան:

Իսկ ի՞նչ է նշանակում զրոյական ընտրաշեմ:

– Զրոյական ընտրաշեմ, նման հասկացություն չկա, կա ընտրաշեմի բացակայության հասկացություն: Տվյալ դեպքում օրենսդրությունում մենք ունեինք 5 տոկոսանոց ընտրաշեմ: Ի դեպ, 2024 թվականին 5 տոկոսանոց ընտրաշեմը կսկսի գործել: Այսինքն, Սահմանադրությունում նման գրառում կա: 5 տոկոսանոց ընտրաշեմը կար մինչ այդ էլ, իսկ մինչև 2024 թ.-ը, բացի այն, որ համամասնական ցուցակ կլինի, առանց մեծամասնականների կլինի, բայց կլիներ 5% ընտրաշեմ: Այժմ, բացառության կարգով, մեծամասնական և համամասնական համակարգով ընտրությունները պետք է լինեին վերջին անգամ, սակայն, ներքաղաքական իրավիճակից ելնելով, մեծամասնական համակարգը հանեցին, թողեցին համամասնական համակարգը, և միևնույն ժամանակ հանվեց նաև ընտրաշեմը: Դա կլինի մեկ անգամ: Բայց այս ամենից առաջ, սահմանադրական հանձնաժողովը պետք է հավաքվի՝ քննարկելու այս թեման և սահմանելու դա Սահմանադրության մեջ: Քանի որ այս դեպքում այն դեռ ամրագրված չէ այնտեղ, և առանց դրա, իհարկե, ընտրությունները չեն կարող անցնել այսպես:

Ես բացատրեցի, թե ինչ է նշանակում զրոյական ընտրաշեմը քաղաքական տեսակետից: Իրավաբանորեն դա նշանակում է, որ եթե օրինակ 5 տոկոսը լիներ, ապա կուսակցությունը պետք է հավաքեր ընտրողների ընդհանուր ձայների 5 տոկոսը: Այսինքն, եթե քվեարկության եկած ընտրողները եղել են մեկ միլիոն մարդ, ապա այս դեպքում 5 տոկոսը նշանակում է 50 հազար մարդ: Այսինքն, 50 000 ձայն ունեցող կուսակցությունը խորհրդարան է անցկացնում մեկ թեկնածուի: Այժմ այս շեմը չկա, համապատասխանաբար, ով կկարողանա ընտրություններում որոշակի քանակությամբ ձայներ հավաքել, մեկ թեկնածուի համար բավարար է: Սա բաժանվում է պատգամավորների թվաքանակին, խորհրդարանում տեղերի քանակին:

Կա կարծիք, որ նման համակարգի դեպքում Ջավախքի հայերը խորհրդարանում ներկայացված չեն լինի: Որքանո՞վ է դա հնարավոր:

– Այս ընտրությունները բարդ են, բայց խորհրդարանը ավելի բազմակարծություն կստանա: Այս դեպքում, ասենք, ինչ-որ մեկը կհայտնվի խորհրդարանում, թե ոչ, փաստ չէ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ով, որ համարի ներքո կլինի, որ կուսակցական ցուցակներում: Այս համակարգով խորհրդարան մտնելը շատ ավելի հեշտ կլինի: Եթե կա հեղինակավոր անձ կամ վստահելի անձ, ով կարող է, ասենք, հավաքել 15,000 ձայն: Երկրորդը՝ որոշ կուսակցությունների հետ պայմանավորվել և ապացուցել, որ նա կկարողանա հավաքել 15 000 ձայն, և, բնականաբար, կուսակցության ցուցակում հայտնվի:

Այսինքն, ամեն ինչ կախված է ընտրությանը ներկայանալո՞ւց:

– Իհարկե: Սա ընտրությունների ձև է, որտեղ մեծ թվով կուսակցությունները խթանում են ավելի շատ ընտրողներ բերելու համար, և ես կարծում եմ, որ ընտրազանգվածի մասնակցությունը սովորականից ավելի բարձր կլինի:

Կարծիք կա, որ տեղում հնարավոր է կուսակցություններ ձևավորել, և դրանցով գնալ ընտրությունների: Որքանո՞վ է դա հնարավոր:

– Կրկնում եմ մեկ անգամ ևս այն, ինչ հայտարարված է որպես նախաձեռնություն, այն դեռ կոնսոլիդացված չէ սահմանադրական մակարդակով, երբ դա ամրագրվի, կտեսնենք, թե որ ձևով այն կկատարվի: Կան մի քանի կուսակցություններ, որոնք առաջարկում են հետևյալ ձևը, որ միայն ստեղծված կուսակցությունները չեն կարող մասնակցել այդ ընտրություններին: Բոլոր քաղաքական կուսակցություններին մասնակցելու համար կան նաև այլ նախաձեռնություններ: Քննարկումները շարունակվում են այն մասին էլ, թե արդյո՞ք խմբակցություններ կարող են ստեղծվել, թե ոչ: Նույնիսկ քննարկումները չեն սկսվել այս գործով: Կարծում եմ, որ ամռանը հարցերը կլուծվեն: Անշուշտ, Սահմանադրությունում փոփոխություններ կլինեն:

Ես ուզում եմ հիշեցնել Ջավախքում ապրող մեր հայրենակիցներին, որ Վրաստանի Սահմանադրության համաձայն, արգելվում է ստեղծել տարածաշրջանային, կրոնական, էթնիկ սկզբունքներով կուսակցություն, և այդ իրավիճակը հստակորեն չի փոխվի: Կարծում եմ, որ այս դիրքորոշումը ինքնին շատ հստակ ամրագրված է Սահմանադրությունում, և ինքնին…