Ախալքալաքի տեղական բյուջեից 31 989 լարի է հատկացվել շրջանի 4 գյուղերում կամուրջների վերականգնման և կառուցման աշխատանքների համար: Կոկիո գյուղում 2 տարի առաջ բնակիչները կառուցել են կամուրջը, սակայն իշխանություններն այն նորից կկառուցեն, քանի որ տենդերն արդեն կայացել է:

Ախալքալաքի Սակրեբուլոյի ֆեյսբույքան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ Կոկիո, Խուլգումո, Վարևան և Ալաստան գյուղերում կամուրջների վերանորոգման համար տեղական բյուջեից 31989 լարի է հատկացվել այս աշխատանքների համար:

«Կոկիո գյուղի բնակիչներն ասում են, որ 2 տարի առաջ իրենք արդեն կառուցել են այդ կամուրջը և լավ կլիներ, եթե այդ փողով այլ ուրիշ բան իրականացվեր գյուղում, բայց դա անհնար է, քանի որ տենդերն արդեն ավարտվել է: Մրցույթը շահել է շինարար Արշակ Ամոյանը և աշխատանքներն արդեն սկսված են: Կոկիո գյուղի կամուրջի ծախսը կազմում է 12,656 լարի: Բնակիչները հուսով են, որ նոր կամուրջն ավելի լավը կլինի, քան հինը»,- գրում է Ախալքալաքի Սակրեբուլոյի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Կկառուցվեն և կվերանորգվեն կամուրջներ

Վարևան գյուղի կամուրջի վերանորոգման համար հատկացվել է 3813 լարի, Խուլգումոյի՝ 3135 լարի, Ալաստանի՝ 12385 լարի և Կոկիոյի՝ 12656: