Կենսաթոշակային համակարգին ավելացվել էր 831 հազար մարդ և մոտ 13%-ը` ավելի քան 108 հազար մարդ, լքել են այն:

Հունվարի 1-ից կենսաթոշակային համակարգը ուժի մեջ է մտել: Վրաստանի բնակիչներից ավելի քիչ մարդ է դուրս եկել հանրային հատվածից, քան մասնավոր հատվածից, և դա բնական է: Այս մասին հայտարարել է Կենսաթոշակային գործակալության տնօրեն Լևան Սուրգուլաձեն:

Ըստ Սուրգուլաձեի՝ բնակչության անվստահությունը կենսաթոշակային սխեմայի նկատմամբ չունի հիմք:

«Մենք կունենանք ավելի շատ մասնակիցներ, որոնք կկուտակեն կենսաթոշակային տարիքին հասնելու համար գումար, դա լավ կլինի մեր տնտեսության համար, ինչպես նաև կենսաթոշակային տարիքին հասած մարդկանց համար»:

Հիշեցնենք, որ կենսաթոշակային համակարգին մասնակցությունը պարտադիր է Վրաստանում աշխատող բոլոր քաղաքացիների և Վրաստանում մշտապես բնակվող օտարերկրացիների համար, որոնք մինչև 2018 թ. օգոստոսի 6-ը դեռևս 40 տարեկան չէին: