«Ռուսթավի 2» հեռուստաընկերության ղեկավարությունն անընդունելի է համարում հեռուստատեսության հաղորդավար` Գիորգի Գաբունիայի քայլը, որը ելույթ է ունեցել լուտանքով և անձնական վիրավորանքներով՝ ուղղված ՌԴ նախագահին, և նա խոստանում է հեղինակի առնչությամբ «համապատասխան որոշում» կայացնել: Այս մասին հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, «Շաբաթվա շեշտադրությունները» հաղորդման հատուկ թողարկման ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «P.S.» հեղինակային հաղորդման հեռուստահաղորդավարը՝ ուղիղ եթերի ժամանակ, դիմել է Վլադիմիր Պուտինին ռուսերենով, օգտագործելով ոչ ցենզուրային արտահայտություններ: Վրաստանի առաջին դեմքերը լրագրողի արարքը գնահատել են որպես «սադրիչ գործողություն» և «ապակայունացման փորձ»:

Հեռուստաալիքը բացարձակապես չի կիսում ոչ թե Գաբունայի կարծիքը, այլ դրա արտահայտման ձևը: Կարծում եմ, որ դա չի համապատասխանում թե խմբագրական քաղաքականությանը, և թե ալիքի բարձր չափանիշներին, սա Վրաստանում համար առաջին ալիքն է … Համապատասխանաբար, մենք անպայման կքննարկենք այդ հարցը ինքնակարգավորման շրջանակներում եւ անպայման որոշում կկայացնենք հեղինակի նկատմամբ», – հայտարարել է Գվարամիան:

«Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրենը նաև ընգծել է, որ «P.S.» հեռուստահաղորդումը հեղինակային է և Գաբունայի տեքստերը հեռարձակվում են առանց ղեկավարության հետ համաձայնեցման: Գվարամիայի խոսքով, «Ռուսթավի 2»-ի հաղորդավարաները բացի ազատությունից, որը ստանում են, պատասխանատու են նաև նրա համար, որ «չեն վնասի հեռուստաալիքին եւ նրա խմբագրական քաղաքականությանը»:

Այստեղ էլ հենց Գվարամիան հիշեցրել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ դատական գործընթաց է ընթանում ընդդիմական ալիքի շուրջ, եւ իր արարքով Գաբունիան առավելություն է տվել «Ռուսթավի 2»-ի ընդդիմախոսներին:

«Իհարկե, ներողություն եմ խնդրում: Ես երբեք չէի մտածի, որ ստիպված կլինեմ ներողություն խնդրել Պուտինին վիրավորելու համար: Եվ սա էլ է Գաբունիայի սխալը, որ նա ինձ նման իրավիճակում է դրել … Պաթոսը բացարձակապես ընդունելի է ինձ համար, ես Պուտինի նկատմամբ որևէ արգելք եւ ինքնագրաքննություն չունեմ, սակայն դա եթերային տեքստ էր, դա ալիքի արտահայտման ձեւն է, եւ հեռուստաալիքը չի կիսում այս դիրքորոշումը: Կրկին անգամ ներողություն եմ խնդրում», – հայտարարել է Գվարամիան: