Ռուսաստանի Պետդումայում կքննարկեն Վրաստանից հանքային ջրերի և գինու ներմուծման արգելք սահմանելու հարցը: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտարարել է Ռուսաստանի իշխող կուսակցության խմբակցության նախագահ Սերգեյ Նևորովը:

«Վրաստանում ռուսաֆոբիայի նշաններ կան, ինչը վտանգ է առաջացնում Ռուսաստանի քաղաքացիների համար: Այսօր Դումայի խորհրդի նիստին կդնենք Վրաստանից հանքային ջրերի, գինու ներմուծման և դեպի Վրաստան դրամական փոխանցումների արգելք սահմանելու մասին հարցը»,- հայտարարել է Նևորովը:

Չհաշված վերջին շրջանում առանց այդ էլ սրված ռուս-վրացական հարաբերությունները, պատգամավորների այս առաջարկը հավանաբար կապված է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդավարի՝ ուղիղ եթերում Պուտինի հասցեին հնչեցրած հայհոյանքների հետ:

Աղբյուրը՝ Aliq Media