Թբիլիսիում հոգևորականները բողոքարկում են ԼԳԲՏ մարտի դիմաց։ Չնայած այն բանին, որ Թբիլիսիում «Թբիլիսիի փրայդ»-ի երթը չեղարկվել էր, նրա հակառակորդները միևնույն է զբաղեցրել են մայրաքաղաքի որոշ տարածքներ։

ՆԳՆ-ի շենքի դիմաց այսօր առավոտվանից հավաքված հոգևորականները, ԼԳԲՏ հակառակորդները պահանջում են պաշտոնապես արգելել «Թբիլիսիի արժանապատվույթան» երթը։

2

Այնուհետև «Թբիլիսի փրայդ»-ի կողմից «արժանապատվության երթ»-ի հակառակորդները հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց, բողոքարկելով, որ այն, ինչ կատարվում է այստեղ՝ խորհրդարանի դիմաց, անընդունելի է։ Նրանք խնդրում են մայրաքաղաքի քաղաքապետին, որ հեռացնեն այն պաստառները։

4

Ցույցի մասնակից հոգևորականները խորհրդարանի դիմաց աղոթեցին։

6

Հիշեցնենք, որ «Թբիլիսի փրայդ» երթը պետք է անցկացվեր հունիսի 22-ին, սակայն հունիսի 20-ին մայրաքաղաքում ընթացող իրադարձությունների պատճառով այն հետաձգվեց։ Այսօրվա ցույցի չեղարկումը պատճառաբանեցին՝ որպես երեկ, հուլիսի 7-ին Ռուսթավի-2 հեռուստաընկերությունում տեղի ունեցած միջադեպի և ցույցերի պատճառ։

Ռիմա Մառանգոզյան